1 րոպեի ընթերցում
Հունգարիայի վարչապետի պաշտոնից հեռացող Վիկտոր Օրբանն ապրիլի 28-ին հրաժարական է տվել «Ֆիդես» կուսակցության նախագահի պաշտոնից՝ վերջերս խորհրդարանական ընտրություններում կրած պարտությունից հետո, սակայն նրա հրաժարականը չի ընդունվել։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:
Հաղորդվում է, որ կուսակցության ներկայացուցիչներն EFE գործակալությանը հայտնել են, որ համապատասխան որոշումը կկայացվի հունիսի 13-ին նշանակված համագումարում։
Օրբանի կուսակցությունը պարտություն է կրել Հունգարիայում ապրիլի 12-ին անցկացված խորհրդարանական ընտրություններում, որտեղ հաղթանակ է տարել ընդդիմադիր «Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարը։ Հունգարիայի նոր վարչապետի երդմնակալությունը տեղի կունենա մայիսի 9-ին։