Սոցիալական հարցեր

ԱՍՀ նախարարությունն առաջարկում է կացարանի խնդիր ունեցող անձանց ապահովել մոդուլային տնակներով

1 րոպեի ընթերցում

ԱՍՀ նախարարությունն առաջարկում է կացարանի խնդիր ունեցող անձանց ապահովել մոդուլային տնակներով

Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, կացարանով ապահովման խնդիր ունեցող ընտանիքների կարիքներին հրատապ արձագանքելու նպատակով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից e-draft.am» իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացվել ՀՀ կառավարության որոշման նախագիծ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

Նախատեսվում է սոցիալապես անապահով կամ սեփական բնակելի տարածք չունեցող, բնակության համար ոչ պիտանի տարածք ունեցող անձանց (ընտանիքներին) ապահովել ժամանակավոր կացարանով` մոդուլային տնակներով։

Նախագծով առաջարկվում է օրենսդրորեն ամրագրել «մոդուլային տնակ» հասկացությունը՝ որպես ժամանակավոր, արագ հավաքվող և տեղափոխելի կացարան, սահմանել շահառուների շրջանակը և ընտրության չափանիշները, ներդնել դիմումների ընդունման, տվյալների համադրման և գնահատման միասնական համակարգ, սահմանել մոդուլային տնակների տրամադրման ընթացակարգը, ժամկետները և պայմանագրային հիմքերը։

Առաջարկվող կարգավորումը հնարավորություն է տալու հրատապ արձագանք պահանջող իրավիճակներում արագ և արդյունավետ կազմակերպել ժամանակավոր կացարանի ապահովումը։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում