Հայաստան

Մարտունի համայնքի անասնաբույժները խրախուսվել են

2 րոպեի ընթերցում

Մարտունի համայնքի անասնաբույժները խրախուսվել են

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանն Անասնաբույժի օրվա առթիվ խրախուսել է համայնքի բնակավայրերի  անասնաբույժներին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, համայնքապետարանում հրավիրված խորհրդակցության ընթացքում մասնագիտական տոնի առթիվ անասնաբույժներին շնորհավորել են համայնքի ղեկավարը,  աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետը։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ոլորտի նորամուծությունները, պատվաստումների իրազեկման կարևորությունը, դեղամիջոցների պահպանման պայմաններն ու պլանավորված աշխատանքները։ Շեշտադրվել է մշտական համագործակցության և համաճարակների նկատմամբ խիստ հսկողության անհրաժեշտությունը։

Հովհաննես Հովեյանը բարձր է գնահատել  անասնաբույժների դժվարին  ու պատասխանատու գործը՝ նշելով, որ այն ուղղակիորեն կապված է համայնքի և ընտանիքների անվտանգության հետ։ Նա վերահաստատել է համայնքապետարանի պատրաստակամությունը՝ աջակցելու ծագած խնդիրների լուծմանը։

«Դուք մի՛շտ գնահատված եք և ու գտնվում եք մեր ուշադրության կենտրոնում»,-հավելել է համայնքի ղեկավարը։

Խորհրդակցության ավարտին Մարտունի համայնքի ղեկավարը մասնագիտական պարտականությունները լավագույնս կատարելու համար անասնաբույժներին հանձնել է շնորհակալագրեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում