Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 21-րդ փաթեթը կուղղվի էներգակիրներին. Էստոնիայի ԱԳՆ

1 րոպեի ընթերցում

Եվրամիության հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը կուղղվի էներգակիրների ոլորտում ճնշման ուժեղացմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան: 

«21-րդ (փաթեթը) պատրաստվում է, և այն բավականին խիստ կլինի, հատկապես էներգակիրների առումով», - ասել է գերատեսչության ղեկավարը ERR պետական​​​​հեռուստառադիոընկերության հետ հարցազրույցում:

Ապրիլի 22-ին ԵՄ դեսպանները հաստատել են Ուկրաինային 90 միլիարդ եվրո վարկի տրամադրումը և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթն այն բանից հետո, երբ Ուկրաինան վերսկսեց «Դրուժբա» խողովակաշարով ռուսական նավթի մատակարարումները դեպի Հունգարիայի և Սլովակիա:

Ապրիլի 24-ին Եվրամիության դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ ԵՄ երկրների ղեկավարները սկսել են սահմանափակումների 21-րդ փաթեթի պատրաստումը:

Հայերեն Русский

Դատախազությունը միջնորդագիր է ներկայացրել «Սևան» ազգային պարկ»-ի՝ Սևանա լճի ափամերձ հողամասի կառուցապատման իրավունքը դադարեցնելու վերաբերյալ

Օձունում կասեցվել է լցակայանի գործունեություն

Հայ-իտալական հնագիտական արշավախումբը Շամիրամում նոր բացահայտումներ է արել

Թրամփը կրկին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին է մեկնում հանուն Էրդողանի

«Փյունիկ»-ը մեկնել է Մալթա

Թեհրանը սպառնալիքների պայմաններում վերջնական համաձայնագրի շուրջ բանակցություններ չի վարի ԱՄՆ-ի հետ. Արաղչի

Ֆասթ Բանկի ֆինանսավորմամբ հիմնանորոգվել են Պարոնյան թատրոնի ենթակառուցվածքները

Լեհաստանը հայտնել է, որ 2022 թվականից ի վեր  4,5 միլիարդ դոլարի զենք է փոխանցել Ուկրաինային

Էդուարդ Սպերցյանը բուժզննում է անցել նոր ակումբում

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք