Չաբահարի նավահանգստում իրանական նավթ տեղափոխող լցանավեր են կուտակվել. Bloomberg

2 րոպեի ընթերցում

Օմանի ծոցում գտնվող իրանական Չաբահարի նավահանգստի մոտ նկատվում է նավթով բեռնված լցանավերի կուտակում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով ծովային հետախուզության և արբանյակային լուսանկարների տվյալները։ Գործակալությունը հիշեցնում է, որ նավահանգիստը գտնվում է Պարսից ծոցի սահմաններից դուրս, բայց ամերիկյան շրջափակման գծի մոտ։

Վկայակոչելով արբանյակային լուսանկարները և United Against Nuclear Iran կազմակերպության ու Windward ծովային հետախուզական ընկերության տվյալները՝ Bloomberg-ը նշում է, որ «անցյալ շաբաթվա վերջին Օմանի ծոցի նավահանգստի ջրերում անշարժ կանգնած էր մոտավորապես վեցից ութ սուպերլցանավ, իսկ մոտակայքում՝ մի քանի փոքր լցանավ»։

«Սա այն նույն շրջանն է, որտեղ, ըստ ԱՄՆ ռազմածովային ուժերի, վերաուղղորդվել է նավթատար երկու շատ խոշոր լցանավ, որոնք իրենք կալանել էին անցյալ շաբաթ», - պարզաբանում է գործակալությունը։

Գործակալությունը նշում է, որ Չաբահարում լցանավերի կուտակումը ևս մեկ ապացույց է այն բանի, որ Իրանը շարունակում է նավթ բեռնել նավերի վրա, և որ ամերիկյան շրջափակումն, ըստ երևույթին, արդյունավետորեն խոչընդոտում է նավթահումքի առաքմանը: Հորմուզի նեղուցով նավարկությունը գրեթե ամբողջությամբ դադարեցվել է, և Թեհրանը շուտով, հնարավոր է, ստիպված լինի կրճատել արդյունահանումը, հաղորդում է գործակալությունը։

ԱՄՆ ռազմածովային ուժերը շարունակում են արգելել նավերի մուտքն ու ելքը իրանական նավահանգիստներ:

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ