Երևանում կանցկացվեն Ստաս Նամինի 75-ամյակին նվիրված մշակութային միջոցառումներ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանում մայիսի 3–11-ը տեղի կունենան հայազգի լեգենդար երաժիշտ, նկարիչ, ռեժիսոր և պրոդյուսեր Ստաս Նամինի 75-ամյակին նվիրված մշակութային միջոցառումներ։

«Մայիսի 3-ին ժամը 19:00-ին,կցուցադրվի «Իմ սիրտը լեռներում է» դրաման՝ հիմնված Վիլյամ Սարոյանի ստեղծագործության վրա։

Մայիսի 4–11-ը Հայաստանի նկարիչների միությունում կբացվի Ստաս Նամինի գեղանկարների և գրաֆիկաների ցուցահանդեսը՝ «Իմ Հայաստան», «Ռոքնռոլի արմատները», «Ազատության դեմքեր» խորագրերով։

Մայիսի 5-ին ժամը 19:00-ին կներկայացվի «Բիթլոմանիա» մյուզիքլը՝ ուրախ, ռոմանտիկ և էներգիայով լի ներկայացում, որում կհնչեն The Beatles-ի 25 անմահ հիթերը։

Մայիսի 6-ին ժամը 19:00-ին հանդիսատեսը կարող է վայելել «Մազեր»՝ լեգենդար հիպի-ռոք մյուզիքլի բացառիկ բեմադրություն, որը պատմում է երիտասարդության, ազատության և սիրո մասին։

Մայիսի 7-ին ժամը 19:00-ին տեղի կունենա Ստաս Նամինի լեգենդար «Ծաղիկներ» («Цветы») խմբի բացառիկ համերգը, որտեղ կհնչեն տասնամյակների փորձություն անցած հիթեր, այդ թվում՝ «Звездочка моя ясная», «Летний вечер», «Мы желаем счастья вам» և այլ ճանաչված ստեղծագործություններ։ Կես դարից ավելի ռոք երաժշտության պատմություն կերտած խումբը հանդիսատեսին կպարգևի հոգու անմոռանալի տոն՝ իր վարպետությունն ու էներգիան նվիրելով Ստաս Նամինի, Ալեքսանդր Գրեցինինի, Վալերի Դիորդիցայի, Յուրի Վիլնինի, Օլեգ Պրեդտեչենսկու և հոբելյարի թատրոնի վոկալիստների շնորհիվ»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

 

Հայերեն Русский

Սևանից այս տարի ոռոգման նպատակով բաց է թողնվել 75,3 մլն խորանարդ մետր ջուր՝ պատմական նվազագույնը. Լևոն Ազիզյան

Պեսկովը հերքել է մինչև տարեվերջ 300 հազար մարդու զորակոչելու լուրերը

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը

Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը շարունակում են հաղթանակների շարքը համաշխարհային Օլիմպիադայում

Ոստիկանության գվարդիայի ծառայողները տարեսկզբից բացահայտել են հանցագործության շուրջ 660 դեպք

Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների փոփոխությունը

«Վալդակար». երեխաների համար նախատեսված առաջին հայկական անիմացիոն սերիալը հասանելի է նաև արևմտահայերենով

Վարչապետն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն

ՍԱՏՄ-ն արձագանքել է թունաքիմիկատների վերաբերյալ պատգամավոր Հարություն Մնացականյանի հայտարարություններին