Չինաստանը սպառնացել է պատասխանել ԵՄ-ի արդյունաբերական սահմանափակումներին

2 րոպեի ընթերցում

Եվրոպական միության «Արդյունաբերական արագացման մասին» նոր օրենքը խտրականություն է չինացի ձեռնարկատերերի   նկատմամբ և ստեղծում է լուրջ ներդրումային սահմանափակումներ, ուստի Չինաստանը կարող է պատասխան միջոցներ ձեռնարկել ԵՄ քաղաքականության դեմ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Չինաստանի առևտրի նախարարությունը։

«Եթե ԵՄ-ն պնդի (Արդյունաբերական արագացման մասին) օրենքի ընդունումը՝ դրանով վնաս հասցնելով Չինաստանի ձեռնարկությունների շահերին, Չինաստանն այլ ընտրություն չի ունենա, բացի պատասխան միջոցների ձեռնարկումից», - ասվում է նախարարության հայտարարության մեջ։

Նշվում է, որ Չինաստանը Եվրամիությանն առաջարկել է օրենքից հանել խտրական դրույթներն օտարերկրացի ներդրողների նկատմամբ, ներառյալ մտավոր սեփականության փոխանցման պահանջները և պետական ​​գնումների սահմանափակումները։

Առևտրի նախարարությունում հավելել են, որ ԵՄ-ն պետք է հրաժարվի «Արդյունաբերական արագացման մասին» օրենքից՝ անդամ երկրներում արդար մրցակցություն պահպանելու և անարգել «կանաչ անցում» ապահովելու համար։

Փետրվարին Financial Times թերթը հաղորդել էր, որ Եվրոպական հանձնաժողովը պատրաստել է օրինագիծ, որն առաջնահերթություն է տալիս եվրոպական արտադրանքի օգտագործմանը պաշտպանական, թվային և արդյունաբերական հատվածների պետական ​​պայմանագրերում՝ արտադրության խթանման համար։

Ըստ հրատարակության տվյալների՝ «Արդյունաբերական արագացման մասին» (The Industrial Accelerator Act) օրենքը սահմանում է եվրոպական բաղադրիչների ծավալի նպատակային ցուցանիշներ, որոնք պետք է օգտագործվեն կոնկրետ ռազմավարական տեխնոլոգիական նախագծերում, ներառյալ էներգիայի վերականգնվող աղբյուրները, մարտկոցները և ավտոմեքենաները: Բրյուսելի «Գնիր եվրոպականը» կարգախոսի շրջանակներում ներկայացված առաջարկությունները նաև սահմանում են պայմաններ օտարերկրացի ներդրողների կողմից մտավոր սեփականության փոխանցման և տեղացի աշխատողների աշխատանքի ընդունման համար:

Հայերեն Русский

Լավրովը «օգտակար» է համարում Հորմուզի նեղուցի բացումը

Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի. Հակակոռուպցիոն դատարանը մերժել է Պրոբացիայի ծառայության միջնորդությունը

ԵՄ-ն մինչև հուլիսի 1-ը երկարաձգել է թռիչքների սահմանափակումները Մերձավոր Արևելքի երկնքում

ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի 43-րդ նստաշրջանի նախագահը քննարկել են մի շարք հարցեր

ՀԷՑ-ը մանրամասներ է ներկայացրել 6(10)կՎ լարմամբ սպառման համակարգերի՝ բաշխման ցանցին միանալու ազատականացման վերաբերյալ

Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4192-ի

Ավետիք Չալաբյանն այլ պետության պաշտոնյաներին շահագրգռել է՝ խոչընդոտել հունիսի 7-ի ընտրություններում ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը. ՔԿ

Իսրայելում հայտարարել են, որ Գազայի խաղաղության խորհուրդը կհավաքվի հաջորդ շաբաթ Կիպրոսում. The Times of Israel

Ֆրանսիայում գրանցվել է էբոլայով վարակման առաջին դեպքը

Պեսկովը հույս է հայտնել, որ Հայաստանը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ընտրություն կանի ԵԱՏՄ-ի օգտին