ՀՀ ԱԱԾ-ն մեկնարկում է կիբեռանվտանգության մասնագետների համալրման գործընթաց

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը մեկնարկում է կիբեռանվտանգության մասնագետների համալրման գործընթաց՝ նորաստեղծ Կիբեռպաշտպանության ազգային կենտրոնի ձևավորման շրջանակում։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությունից, Կենտրոնի նպատակն է ապահովել Հայաստանի Հանրապետության կիբեռտարածքի պաշտպանությունը, բարձրացնել ազգային մակարդակի դիմադրողականությունը ժամանակակից կիբեռսպառնալիքների նկատմամբ և ձևավորել առաջատար կիբեռպաշտպանական կարողություններ։

«Եթե ցանկանում եք Ձեր գիտելիքն ու փորձը ծառայեցնել հայրենիքի զարգացմանը և ազգային անվտանգության ամրապնդմանը՝ աշխատելով բարձր տեխնոլոգիական, դինամիկ միջավայրում, մենք փնտրում ենք հենց Ձեզ։

Հրավիրում ենք մասնագետների, ովքեր՝

- ունեն բարձրագույն կրթություն տեղեկատվական տեխնոլոգիաների կամ հարակից ոլորտումունեն

- կիբեռանվտանգության ոլորտում տեսական և/կամ գործնական գիտելիքներ ու փորձունեն գիտելիքներ արդի

- կիբեռսպառնալիքների և դրանց հակազդման մեթոդների մասին

- ունեն վերլուծական մտածողություն, պատասխանատվության բարձր զգացում և թիմային աշխատանքի պատրաստակամություն

Ցանկալի է միջազգային հավաստագրերի առկայություն և միջազգային ստանդարտների իմացություն (CISSP, OSCP, CRISC, CySA+, eCPPT, ISO/IEC 27001-27005 կամ համարժեք):

Դուք կունենաք հնարավորություն՝

-մասնակցելու ազգային նշանակության կիբեռպաշտպանական նախաձեռնություններին

-աշխատելու ժամանակակից և շարունակաբար զարգացող տեխնոլոգիական միջավայրում

-զարգացնելու մասնագիտական հմտությունները և Ձեր գիտելիքն ու փորձը ներդնելու Հայաստանի Հանրապետության զարգացման գործում

-մասնակցելու միջազգային ծրագրերի և գործուղումների

-ստանալու մրցունակ և բարձր աշխատավարձ

-օգտվելու սոցիալական երաշխիքներից

-մասնակցելու արտոնյալ բնակարանային վարկավորման ծրագրին»,– նշված է ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության մեջ։ 

Դիմումների ընդունման ժամկետն է 2026 թվականի ապրիլի 22-ից մինչև մայիսի 22-ը։ Դիմել կարող եք  ta@sns.am էլ. փոստի հասցեով՝ կցելով դիմումը և ինքնակենսագրականը (CV)։

Ք. Երևան, Նալբանդյան 104՝ փաստաթղթերը ներկայացնելով առձեռն կամ փոստով

Հայերեն

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո

Բացատրական աշխատանքների արդյունքում ՀՀ քաղաքացիները կամովին զենքեր են հանձնել ռազմական ոստիկանություն

Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանը

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ

Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը քննելու նպատակով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով

Հոկտեմբերի 3-ի միջոցառումների անոնս

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարն ընդունել է «Pacific Council» ուղեղային կենտրոնի գործադիր տնօրենի գլխավորած պատվիրակությանը

Մոլդովան չի բացառում Ռուսաստանի դեսպանին արտաքսելու հնարավորությունն ԱԹՍ-ների հետ կապված միջադեպերից հետո. Moldpres

Զելենսկին հայտնել է, որ Պուտինը հրամայել է հարվածներ հասցնել Ուկրաինային՝ առանց պահպանելու նախկինում գործող սահմանափակումները