ՀՀ ԱԱԾ-ն մեկնարկում է կիբեռանվտանգության մասնագետների համալրման գործընթաց
3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը մեկնարկում է կիբեռանվտանգության մասնագետների համալրման գործընթաց՝ նորաստեղծ Կիբեռպաշտպանության ազգային կենտրոնի ձևավորման շրջանակում։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԱԱԾ-ի տարածած հաղորդագրությունից, Կենտրոնի նպատակն է ապահովել Հայաստանի Հանրապետության կիբեռտարածքի պաշտպանությունը, բարձրացնել ազգային մակարդակի դիմադրողականությունը ժամանակակից կիբեռսպառնալիքների նկատմամբ և ձևավորել առաջատար կիբեռպաշտպանական կարողություններ։
«Եթե ցանկանում եք Ձեր գիտելիքն ու փորձը ծառայեցնել հայրենիքի զարգացմանը և ազգային անվտանգության ամրապնդմանը՝ աշխատելով բարձր տեխնոլոգիական, դինամիկ միջավայրում, մենք փնտրում ենք հենց Ձեզ։
Հրավիրում ենք մասնագետների, ովքեր՝
- ունեն բարձրագույն կրթություն տեղեկատվական տեխնոլոգիաների կամ հարակից ոլորտումունեն
- կիբեռանվտանգության ոլորտում տեսական և/կամ գործնական գիտելիքներ ու փորձունեն գիտելիքներ արդի
- կիբեռսպառնալիքների և դրանց հակազդման մեթոդների մասին
- ունեն վերլուծական մտածողություն, պատասխանատվության բարձր զգացում և թիմային աշխատանքի պատրաստակամություն
Ցանկալի է միջազգային հավաստագրերի առկայություն և միջազգային ստանդարտների իմացություն (CISSP, OSCP, CRISC, CySA+, eCPPT, ISO/IEC 27001-27005 կամ համարժեք):
Դուք կունենաք հնարավորություն՝
-մասնակցելու ազգային նշանակության կիբեռպաշտպանական նախաձեռնություններին
-աշխատելու ժամանակակից և շարունակաբար զարգացող տեխնոլոգիական միջավայրում
-զարգացնելու մասնագիտական հմտությունները և Ձեր գիտելիքն ու փորձը ներդնելու Հայաստանի Հանրապետության զարգացման գործում
-մասնակցելու միջազգային ծրագրերի և գործուղումների
-ստանալու մրցունակ և բարձր աշխատավարձ
-օգտվելու սոցիալական երաշխիքներից
-մասնակցելու արտոնյալ բնակարանային վարկավորման ծրագրին»,– նշված է ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Դիմումների ընդունման ժամկետն է 2026 թվականի ապրիլի 22-ից մինչև մայիսի 22-ը։ Դիմել կարող եք [email protected] էլ. փոստի հասցեով՝ կցելով դիմումը և ինքնակենսագրականը (CV)։
Ք. Երևան, Նալբանդյան 104՝ փաստաթղթերը ներկայացնելով առձեռն կամ փոստով