Թուրքիա

Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են ռազմական համագործակցության ընդլայնման հարցեր

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանն ու Թուրքիան քննարկել են ռազմական համագործակցության ընդլայնման հարցեր

Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը հանդիպել է Թուրքիայից ժամանած պատվիրակությանը՝ քննարկելով երկկողմ ռազմական համագործակցության խորացման հարցերը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով APA գործակալությունը, ապրիլի 27-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Քերիմ Վելիևը հանդիպել է պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Մեթին Թոքելի գլխավորած պատվիրակության հետ։

Գլխավոր շտաբում կայացած հանդիպման ընթացքում Քերիմ Վելիևը նշել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցությունը շարունակաբար զարգանում է և կարևոր է այն առավել ընդլայնելը։

Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար Մեթին Թոքելը, իր հերթին, կարևորել է ռազմավարական դաշնակցային հարաբերությունների խորացման նպատակով փոխադարձ այցելությունների շարունակականությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանա-թուրքական ռազմական համագործակցության տարբեր ուղղություններ, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

 

 

Կարդացեք հոդվածը` العربيةEspañolFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում