Աշխարհ

Գերմանիայի կանցլերը չի բացառել, որ Ուկրաինան խաղաղության համաձայնագրի շրջանակում կարող է կորցնել իր տարածքների մի մասը

1 րոպեի ընթերցում

Գերմանիայի կանցլերը չի բացառել, որ Ուկրաինան խաղաղության համաձայնագրի շրջանակում կարող է կորցնել իր տարածքների մի մասը

Ուկրաինան ապագայում կարող է համաձայնել, որ իր տարածքների մի մասը դուրս մնա Կիևի վերահսկողությունից՝ Ռուսաստանի հետ հնարավոր խաղաղության համաձայնագրի շրջանակում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Reuters-ը, այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։

«Ինչ-որ պահի Ուկրաինան կստորագրի հրադադարի մասին համաձայնագիր, ինչ-որ պահի, հուսով եմ, նաև խաղաղության պայմանագիր Ռուսաստանի հետ։ Այդ դեպքում հնարավոր է, որ Ուկրաինայի տարածքի մի մասը այլևս չլինի ուկրաինական»,- ասել է Մերցը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում