Մայրաքաղաքում հանրահավաքին մասնակցելու համար գյուղի չափահասներին վճարել են 10 հազար, անչափահասներին՝ 5 հազար դրամ. Ոստիկանություն

2 րոպեի ընթերցում

Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունը Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության գործընկերների հետ իրացնելիս ապրիլի 23-ին պարզվել է, որ Փոքր Մանթաշ գյուղի բնակիչ 39-ամյա մի տղամարդ, նախնական պայմանավորվածությամբ, ապրիլի 11-ին Երևանի Ազատության հրապարակում կուսակցություններից մեկի կազմակերպած հավաքին մասնակցելու համար նյութապես շահագրգռել է համագյուղացիներից 12 հոգու, այդ թվում` անչափահասների` խոստանալով գումար: Այս գործարքն իրականացնելու հարցում 39-ամյա տղամարդուն օժանդակել են ընտանիքի անդամները:

«Փոքր Մանթաշ գյուղի բնակիչ երկու տղամարդու ավտոմեքենաներով նրանք մեկնել են Երևան, մասնակցել հանրահավաքին, իսկ վերադառնալիս 39-ամյա տղամարդն իրենց տան բակում չափահասներին վճարել է 10 հազարական, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ և խոստացել, որ հետագայում նույնպես կլինի դրամական աջակցություն»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնում են ՆԳ նախարարությունից։

Դեպքին անռնչվող 12 անձանցից ընդունվել են նույնաբովանդակ հաղորդումներ, որոնք փոխանցվել են նախաքննական մարմին։

Ընտանիքի չորս անդամների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասի՝ հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելու հատկանիշներով: 39-ամյա տղամարդու նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը և բացակայելու արգելքը, նրա մոր և քրոջ նկատմամբ՝ վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը, իսկ ընտանիքի անչափահաս անդամի նկատմամբ՝ դաստիարակչական հսկողությունը: 

Նախաքննությունը շարունակվում է:

Հայերեն

Նիդեռլանդներն Ուկրաինային ավելի քան 1 միլիարդ եվրոյի ոչ ռազմական օգնություն կտրամադրի

Համբարձում Մաթևոսյանն ու Կատրին Շնեեբերգերը քննարկել են Հայաստան–Շվեյցարիա բնապահպանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ Ալ Սաուդին

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Արարատի մարզում ևս մեկ դպրոց է կառուցվել

Իսպանիայում երկու արագընթաց գնացքների բախման հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել

Ծավ բնակավայրում խմելու ջրում սնդիկի պարունակությունը չի գերազանցում սահմանված առավելագույն թույլատրելի մակարդակը և համարվում է անվտանգ․ԱՆ

Սլովենիան ու Հայաստանը սերտորեն կգործակցեն կենսաբազմազանության պահպանման ոլորտում․ Տոնե Կայզեր

Բելգրադում Իսրայելի դեսպանատան շենքի մոտ ահաբեկչության փորձ է կատարվել

Սիրիան և Հորդանանը կստեղծեն համատեղ անվտանգության կոմիտե՝ հետաքննելու ավիահարվածների հետևանքները

Հայաստանը և Վրաստանը համագործակցում են անտառային հրդեհների ռիսկերի գնահատման ուղղությամբ