Իմ երաժշտությունը խաղաղության, սիրո և փոխըմբռնման մասին է. ջազմեն Գարի Քյոսայանը համերգով է տոնել հոբելյանը

2 րոպեի ընթերցում

Ջազմեն, կոմպոզիտոր, դաշնակահար Գարի Քյոսայանն ապրիլի 25-ին «Արամ Խաչատրյան»  համերգասրահում հանդես է եկել «60 տարի բեմում» խորագրով հոբելյանական համերգով՝ իր շուրջ համախմբելով ամերիկյան ջազի աստղերին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոյին մասնակցել են ջազային վոկալիստուհի Էլեն Ստեպտերը, շեփորահար և վոկալիստ Ջոնի Բրիտը, սաքսոֆոնահար Լուիս Վան Թեյլորը, կոնտրաբասահար Կարլ Վինսենտը, հարվածային գործիքների վարպետ Դոն Լիթլթոնը, ինչպես նաև  դերասանուհի, երգչուհի Ալլա Սահակյանը։ Մաեստրոյի հետ միասին նրանք ներկայացրել են հագեցած և բազմաշերտ ծրագիր, որը միավորել է ջազային երաժշտության տարբեր դարաշրջաններ և ոճեր։

Հնչել են ինչպես աշխարհահռչակ ջազային և բլյուզային ստեղծագործություններ, որոնք դարձել են ժանրի դասականներ, այնպես էլ Գարի Քյոսայանի հեղինակային գործերը։

Համերգին առանձնահատուկ նշանակություն է հաղորդել դրա մարդասիրական առաքելությունը։ Jazz for Peace նախագիծը, որի շրջանակում կազմակերպվել է երեկոն,  միտված է եղել երաժշտության լեզվով խաղաղության, սիրո և փոխըմբռնման գաղափարների տարածմանը։ Միջոցառումը համախմբել է պետական կառույցների, դիվանագիտական կորպուսի, բիզնեսի ներկայացուցիչների և լայն հասարակությանը՝ դառնալով մշակութային երկխոսության և միջազգային համագործակցության հարթակ։

Երեկոյին հատուկ հուզական խորություն են հաղորդել մաեստրո Գարի Քյոսայանի խոսքերը, որոնցում արտացոլվել են նրա ստեղծագործական փիլիսոփայությունն ու վերաբերմունքը հանդիսատեսի նկատմամբ։

«Իմ երաժշտությունը խաղաղության, սիրո և փոխըմբռնման մասին է։ Ես անսահման երախտապարտ եմ իմ հանդիսատեսին, որը ոգեշնչում է ինձ իր բարությամբ և էներգիայով։ Ի սրտե շնորհակալություն եմ հայտնում նաև իմ հովանավորներին, որոնք գնահատում են իմ արվեստը»,-նշել է նա։

Դահլիճում տիրող միասնության, փոխադարձ հարգանքի և հոգևոր մտերմության մթնոլորտը ևս մեկ անգամ հաստատել են՝ մաեստրո Քյոսայանի երաժշտությունը պարզապես արվեստ չէ, այլ կենդանի երկխոսություն լսարանի հետ՝ լի լույսով և իմաստով։

Հայերեն Русский

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը

Հութիները հայտնել են, որ սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամվա ընթացքում 15 զոհ է գրանցվել

Հայաստանի մարզերի շուրջ 40 դպրոցում ԱԲ ուսուցման ծրագիրը կընդլայնվի

Ռոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից