Մերձավոր Արևելք

Լիբանանում իսրայելական հարվածներից 14 մարդ է զոհվել

2 րոպեի ընթերցում

Լիբանանում իսրայելական հարվածներից 14 մարդ է զոհվել

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ  ապրիլի 26-ին Լիբանանի հարավային շրջանների վրա իսրայելական ուժերի հարձակումների հետևանքով զոհվել է 14 մարդ, այդ թվում՝ երկու երեխա։ Վիրավորվել է 37 մարդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):

Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) խոսնակը տարհանման կոչ էր ուղղել հարավային Լիբանանի մի քանի գյուղերի բնակիչներին՝ նշելով, որ նրանք «պետք է անհապաղ տարհանվեն», իսկ գյուղերում մնալը «կվտանգի նրանց կյանքը»։

Բանակն ավելի ուշ հայտարարել էր, որ հրետանային և օդային հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի դիրքերին հարավային Լիբանանում։

Իսրայելական կողմը մեղադրել է նաև «Հեզբոլլահ»-ին անօդաչու թռչող սարքով հարձակում գործելու մեջ, որի ժամանակ իսրայելցի մեկ զինվոր զոհվել, վեցը վիրավորվել էին։

Չնայած «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի միջև հրադադարն ուժի մեջ է մտել ապրիլի 16-ի կեսգիշերին, սակայն կողմերը շարունակում են հարվածներ հասցնել միմյանց։

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ երկրում իսրայելական գործողությունների զոհերի ընդհանուր թիվը հասել է 2509-ի, իսկ վիրավորներինը՝ 7755-ի։

Լիբանանը մարտի 2-ից ներքաշվել է Մերձավոր Արևելքի պատերազմի մեջ այն բանից հետո, երբ հաջակցություն Իրանի՝ լիբանանյան «Հեզբոլլահ» արմատական շարժումը հրթիռներ արձակեց Իսրայելի վրա։ Ի պատասխան՝ Իսրայելը ցամաքային և օդային ինտենսիվ հարձակումներ է իրականացնում Լիբանանում։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում