Ավետ Ավետիսյան փողոցը հիմնանորոգվում է. լուծում կստանա փողոցի փլուզման խնդիրը
1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ծանոթացել է Ավետ Ավետիսյան փողոցում իրականացվող հիմնանորոգման ընթացքին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։
Ծրագրով ամբողջությամբ փոխվում են առկա ենթակառուցվածքները: Բացի այդ, կառուցվում է նաև անձրևատար համակարգ, որը երբեք չի եղել:
Խորհրդային միության տարիներին կառուցված և քայքայված խրամուղիների պատճառով առաջացել էր փլուզման վտանգ: Նախագծի համաձայն կլուծվի տարիներ շարունակ ձգձգված խնդիրը: