Թուրքիա

Թուրքիան կարող է քննարկել Հորմուզի նեղուցում ականազերծման գործողություններին մասնակցելու հնարավորությունն Իրան-ԱՄՆ համաձայնագրից հետո. Ֆիդան

1 րոպեի ընթերցում

Թուրքիան կարող է քննարկել Հորմուզի նեղուցում ականազերծման գործողություններին մասնակցելու հնարավորությունն Իրան-ԱՄՆ համաձայնագրից հետո. Ֆիդան

Իրանի և ԱՄՆ-ի միջև հնարավոր համաձայնագրի կնքումից հետո Թուրքիան կարող է դիտարկել Հորմուզի նեղուցում ականազերծման գործողություններին մասնակցելու հնարավորությունը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է France 24-ից, այս մասին  Լոնդոնում լրագրողների հետ զրույցում  հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։

Նա նշել է, որ ԱՄՆ-Իրան  համաձայնագրից հետո նեղուցում ականազերծման աշխատանքներ կիրականացնի տեխնիկական խումբ՝ հավելելով, որ Թուրքիան նման ջանքերը սկզբունքորեն դրական է դիտարկում` համարելով այն որպես մարդասիրական պարտականություն։

Ֆիդանի խոսքով` նման պայմաններում Թուրքիան խնդիրներ չի ունենա մասնակցելու ականազերծման գործողություններին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում