Իրան

Արաղչին չի պլանավորում Իսլամաբադում հանդիպումներ անցկացնել ամերիկացի բանակցողների հետ

1 րոպեի ընթերցում

Արաղչին չի պլանավորում Իսլամաբադում հանդիպումներ անցկացնել ամերիկացի բանակցողների հետ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Իսլամաբադում չի պլանավորում հանդիպումներ անցկացնել ամերիկացի բանակցողների հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X միկրոբլոգում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։

«Իրանի և ԱՄՆ-ի միջև հանդիպում չի նախատեսվում։ Իրանի դիտարկումները կփոխանցվեն Պակիստանին»,-նշվել է գրառման մեջ։

Նաև նշվել է, որ նախարար Արաղչին կհանդիպի Պակիստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ նրանց  միջնորդական ջանքերի շրջանակներում Ամերիկայի կողմից պարտադրված պատերազմի դադարեցման և  տարածաշրջանում խաղաղության վերականգնման նպատակով։

Ավելի վաղ տեղեկություններ էին հաղորդվել, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մեկնում է Իսլամաբադ, Մասկատ և Մոսկվա։ Այցի նպատակն է երկկողմ խորհրդակցություններ անցկացնել և քննարկել տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, ինչպես նաև «ԱՄՆ-ի և Իսրայելի իշխանությունների կողմից Իրանին պարտադրված պատերազմի վերջին զարգացումները»։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում