Քաղաքականություն

Այսօր մեր խորին ցավակցությունն ենք հայտնում հայ ժողովրդին. Զախարովա

1 րոպեի ընթերցում

Այսօր մեր խորին ցավակցությունն ենք հայտնում հայ ժողովրդին. Զախարովա

Ռուսաստանի Դաշնությունն աշխարհում առաջիններից էր, որ ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ՝ ավելացնելով, որ Ռուսաստանը հայ ժողովրդի հետ միասին սգում է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի օրը։

«Այսօր մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում հայ ժողովրդին, սգում ենք նրա հետ միասին այս օրը, ինչպես միշտ։ Կցանկանայի նաև հիշեցնել, որ Ռուսաստանի դիրքորոշումը օբյեկտիվ և հետևողական է՝ ազգային պատկանելության հիմքով զանգվածային ոչնչացումը որևէ արդարացում ունենալ չի կարող»,- ասել է դիվանագետը։

Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանում հենց սկզբից այս սարսափելի ողբերգությունն ընկալվել է որպես սեփական ցավ։

Ռուսաստանի Պետական դուման 1995 թվականին ընդունել է Հայոց ցեղասպանության դատապարտման մասին որոշում։   

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում