Եվրախորհրդարանում Հայաստանի դիմակայունության բարձրացմանն աջակցելուն ուղղված բանաձևի ընդունման քննարկում կանցկացվի

2 րոպեի ընթերցում

Եվրոպական խորհրդարանում ապրիլի 28-30-ը կանցկացվի քննարկում, ապա նաև՝ քվեարկություն՝ ԵՄ-ի կողմից Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությանն աջակցելու բանաձևի ընդունման վերաբերյալ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Եվրոպական խորհրդարանի կայքում տարածված հաղորդագրության մեջ։

Մատնանշվում է, որ սույն բանաձևի քննարկումն անցկացվելու է  Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ֆոնին։

«Ապրիլի 28-ին ԵՄ հանձնաժողովի և խորհրդի ներկայացուցիչների հետ լիագումար քննարկման ժամանակ, ինչպես նաև ապրիլի 30-ի ուղեկցող բանաձևում, Եվրախորհրդարանի պատգամավորները կշեշտեն արտաքին միջամտությունից զերծ քվեարկության անհրաժեշտությունը և կբարձրացնեն մտահոգություններ Մոսկվայի կողմից ապատեղեկատվություն տարածելու և քվեարկության արդյունքների վրա ազդելու փորձերի վերաբերյալ»,-ասված է տարածված հաղորդագրության մեջ։

Նաև նշվում է, որ Եվրոպական խորհրդարանը կոչ կանի ավելի շատ ջանքեր գործադրել Հայաստանի ընդհանուր ժողովրդավարական դիմակայունությունն ամրապնդելու համար։

ԵԽ-ն նաև հիշեցրել է, որ ԵՄ-ն վերջերս մեկնարկել է նոր քաղաքացիական առաքելություն՝ աջակցելու Հայաստանի իշխանություններին` կարողությունների զարգացման և բազմաշերտ սպառնալիքների, արտաքին տեղեկատվության մանիպուլյացիայի և միջամտության (FIMI), կիբեռհարձակումների և անօրինական ֆինանսական հոսքերի դեմ պայքարելու համար։

Հայերեն English Русский

Հայկական թարմ պտուղ-բանջարեղենի արտահանումն ԱՄԷ մեկնարկել է շաբաթական մինչև 40 տոննա ծավալով

ՆԳՆ-ն պարզաբանել է Նարեկ Նալբանդյանի վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութը

ՀՀ ԱԳՄԱ նախարարը և Լատվիայի նախագահը քննարկել են Հայաստանի եվրոպական ինտեգրման օրակարգը

Հայաստանն ու Լատվիան կընդլայնեն համագործակցությունն արհեստական բանականության և կիբեռանվտանգության ոլորտներում

Բացահայտվել են Հոբարձիում տեղի ունեցած փոխհրաձգության հանգամանքները․ կանխվել է նաև վրեժխնդրության փորձ

Օսեյանն ու իր ամբողջ մարզչական շտաբը հեռացել են «Փյունիկ»-ից

Ֆրանսիան հայտնել է Պետդումայի ընտրություններից հետո բանակցելու Ռուսաստանի պատրաստակամության մասին

Հայաստանը և ֆրանսիական CEA-Leti-ն քննարկել են համագործակցությունը միկրոէլեկտրոնիկայի և կիսահաղորդիչների ոլորտներում

Թերլիցքավորման պատճառով կասեցվել է «Արմ Պետրոլ»-ի լցակայանի վառելիքաբաշխիչ աշտարակի գործունեությունը

Գարեգին Բ-ի և ևս վեց եպիսկոպոսների գործը կքննվի Արմավիրի մարզի դատարանում