Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Ալեն Սիմոնյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ուղերձում ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, ովքեր 1915 թվականին ենթարկվեցին կոտորածների եւ բռնի տեղահանությունների:

Ցեղասպանության հիշողությունը մեզ համար ոչ միայն ցավ է, այլեւ պատասխանատվություն՝ թույլ չտալու կրկնել անցյալի ողբերգությունները: Այն մեզ պարտավորեցնում է լինել միասնական, ամուր եւ հեռատես՝ կառուցելով անվտանգ ու կայուն պետություն, որտեղ մարդկային կյանքն ու խաղաղությունը գերակա արժեքներ են:

Սգալու հետ մեկտեղ պետք է գիտակցենք, որ այս օրը նաեւ անցյալից հետեւություններ անելու, ուժեղանալու, առաջ շարժվելու եւ ապրելու մասին է: Մեր ապագան պետք է ձեւավորվի այն ընկալմամբ, որ պատմական վերքերը կարող են դառնալ համախմբման եւ զարգացման հիմք:

Խոնարհվում եմ մեր բոլոր նահատակների հիշատակի առաջ եւ վերահաստատում մեր հավատարմությունը գալիք սերունդներին խաղաղ ու արժանապատիվ կյանքով ապահովելու գործում:

Հավերժ հիշատակ անմեղ զոհերին»:

Կարդացեք հոդվածը` EspañolРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում