Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Սամվել Կարապետյանի հայտարարությանը, թե Հայաստանի իշխանությունները շանտաժով են խոսել դաշնակիցների հետ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի այն հայտարարությանը, թե Հայաստանի իշխանությունները Հայաստանի դաշնակիցների հետ շանտաժով են խոսել՝ փչացնելով նրանց հետ հարաբերությունները։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այդ մասին խոսել  է «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում։ 

«Մեկ էլ էն տեսնեմ, որ կալուգացի օլիգարխն ասում է, թե Հայաստանը իր դաշնակիցների հետ շանտաժով է խոսել կամ խոսում։ Այսինքն, երբ Բելառուսի նախագահը պատմում էր, թե ինքը ինչպես է մասնակցել Ադրբեջանի կողմից 44-օրյա պատերազմի նախապատրաստությանը, դա՞ էր մեր շանտաժը, թե՞ այն էր մեր շանտաժը, երբ Բելառուսի նախագահն ասում էր՝ «Հայաստանն ո՞ւմ է պետք, Հայաստանին ոչ մի տեղ չեն սպասում և չեն ընդունում»։ Դա՞ էր մեր շանտաժը։ Կամ, լավ, հեղափոխությունից առաջ գնանք. եթե մենք շանտաժ էինք անում, հեղափոխությունից առաջ շանտաժ չէին անում, խելոք էին վարվում, 2016 թվականի առաջարկները Ղարաբաղի հարցի հետ կապված որտեղի՞ց ստեղծվեցին, ո՞նց ծնվեցին, ո՞վ էր շանտաժ անում։ Բա այդ ժամանակ մենք չկայինք։ Բա դրան նախորդող իրադարձությունները ինչպե՞ս տեղի ունեցան։ Վերադառնալով 2022 թվականին. մենք շանտա՞ժ էինք անում, դրա համա՞ր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը իր պարտավորությունը չկատարեց։ Լավ, մենք շանտաժ էինք անում, բայց 90-ականների սկզբին, երբ ընկնում էր Արծվաշենը, նոր պարզվեց, ՀԱՊԿ-ը նույն պատասխաններն է տվել, բա այն ժամանակ ո՞վ էր շանտաժ անում։ Եվ հիմա պետք է հասկանալ՝ կալուգացի օլիգարխն ո՞ւմ կողմից է ընդհանրապես։ Եվ այս հարցին պետք էր անդրադառնալ 2020 թվականին, երբ կալուգացի օլիգարխը չեզոքի դիրքերից Հայաստանին և Ադրբեջանին կոչ էր անում վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ Այդպես ասում էին Հայաստանին օտար մարդիկ, օտար գործիչները, օտար սուբյեկտները։ Բա սրա պատասխանը ինչո՞ւ մինչև այսօր չի հնչել»,- ասել է Փաշինյանը։ 

Հայերեն

ԿԸՀ-ն ԶԼՄ-ներին կոչ է անում արձանագրությունների քաղվածքների մասով կեղծ տվյալներ չտարածել

Երևանում կա օրենքի գերակայություն, և դա վերաբերում է բոլորին. քաղաքապետարանն արձագանքել է «Պրեգոմեշ»-ի ցուցափեղկին տեղադրված գովազդի շուրջ տարածվող խոսակցություններին

Հունիսի 11-ի միջոցառումների անոնս

Առողջապահության նախարարության կաթվածի բուժման ծրագիրը կգործի նաև Գորիսում և Մարտունիում

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը

Բուլղարիայի լրատվական գործակալությունն աշխատանքներ է տանում մշակույթն ավելի խորը լուսաբանելու ուղղությամբ. BTA

Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները

Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ

Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար