ԿԳՄՍ նախարարն ընդունել է J-PAL հետազոտական կենտրոնի եվրոպական մասնաճյուղի տնօրենին

4 րոպեի ընթերցում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ապրիլի 23-ին ընդունել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտին կից գործող J-PAL հետազոտական կենտրոնի եվրոպական մասնաճյուղի տնօրեն Կիլիան Նոլանի գլխավորած պատվիրակությանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից՝ նշելով, որ հանդիպմանը մասնակցել են նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի տնօրեն Գևորգ Մինասյանը։

Կիլան Նոլանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է ապրիլի 20-24-ը ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում J-PAL հետազոտական կենտրոնի հետ համատեղ անցկացվող աշխատաժողովին՝ նվիրված հանրային քաղաքականությունների մշակման և գնահատման գործընթացում փորձարարական մեթոդների կիրառմանը։

Ողջունելով հյուրերին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության հանձնառությունը՝ զարգացնելու առավելապես հետազոտությունների վրա հիմնված քաղաքականությունների մշակումը։ Ժաննա Անդրեասյանը կարևորել է հեղինակավոր J-PAL հետազոտական կենտրոնի հետ համագործակցության հնարավորությունը՝ այն դիտարկելով որպես կարևոր հարթակ՝ միջազգային լավագույն փորձի փոխանակման, կարողությունների զարգացման և համատեղ նախաձեռնությունների իրականացման համար։

Նախարարը հատուկ շեշտել է կրթության և գիտության ոլորտների առանցքային դերը՝ հանրային քաղաքականությունների որակի բարձրացման և հանրային զարգացման ապահովման գործում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են կենտրոնի հետ համագործակցության հնարավոր ուղղությունները։ Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել կրթության ոլորտում փորձարարական հետազոտությունների կիրառման հնարավորություններին, ինչպես նաև համապատասխան ինստիտուցիոնալ և հետազոտական ենթակառուցվածքների զարգացմանը՝ հաշվի առնելով միջազգային հաջող փորձը, այդ թվում՝ Ֆրանսիայում իրականացվող IDEE (Innovation, Data and Experiments in Education) մոդելը։

J-PAL հետազոտական կենտրոնի եվրոպական մասնաճյուղի տնօրեն Կիլիան Նոլանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել Հայաստանի հետ համագործակցության պատրաստակամությունը: Նա ներկայացրել է՝ J-PAL-ը (The Abdul Latif Jameel Poverty Action Lab) գիտահետազոտական կենտրոնի գործունեությունն ուղղված է աղքատության նվազեցմանը, հանրային քաղաքականությունների արդյունավետության բարձրացմանը:Նրա խոսքով՝ կենտրոնը միավորում է ավելի քան 1100 գիտնականների ամբողջ աշխարհից և խթանում է ապացույցահեն քաղաքականությունների մշակումը։

Կիլիան Նոլանի հետ զրույցում Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում կրթական տարբեր մակարդակներում իրականացվող բարեփոխումները՝ համաձայն ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի: Նախարարը նշել է, որ արդեն իսկ իրականացվել են բարեփոխումների գնահատումներ՝ Համաշխարհային բանկի աջակցությամբ:

Հանդիպման ընթացքում ընդգծվել է միջազգային համագործակցության կարևորությունը․ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ Հայաստանը համագործակցում է նաև Լոնդոնի համալսարանական քոլեջի (UCL) կրթության ինստիտուտի (IOE) հետ, այդ թվում՝ հետազոտական կարողությունների զարգացման ուղղությամբ։

Անդրադարձ է կատարվել նաև գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագրին, որի շրջանակում սահմանված են հավակնոտ թիրախներ: Նշվել է՝ պետությունն արդեն նախաձեռնել է գիտահետազոտական ոլորտի խոշոր ծրագրեր, այդ թվում՝ նոր լաբորատորիաների ստեղծում՝ միջազգային մասնագետների ներգրավմամբ։

Քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

 

Հայերեն

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Նոա» ՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնի բացմանը

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում քննարկվել են կարգապահության, առկա խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ հարցեր

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը չորրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Օլիմպիադայում

Հաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղել

Ինտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձի

Սիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայող

Սեպտեմբերի 21-ի միջոցառումների անոնս

Հորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները

Ոստիկանությունում կամ փրկարար ծառայությունում 10 տարի անընդմեջ ծառայած անձանց պարտադիր զինծառայության պարտականությունը կարող է համարվել իրացված