Եվրահանձնաժողովը հաստատել է Վենետիկի բիենալեին 2 մլն եվրո դրամաշնորհից զրկելու որոշումը՝ ՌԴ-ին հրավիրելու համար

2 րոպեի ընթերցում

Եվրոպական հանձնաժողովը պաշտոնապես հաստատել է Վենետիկի բիենալեին նախատեսված 2 միլիոն եվրո դրամաշնորհից զրկելու որոշումը Ռուսաստանին հրավիրելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Թոմաս Ռենիեն Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ։

«Ես կարող եմ հաստատել, որ Եվրոպական հանձնաժողովը նամակներ է ուղարկել (խմբ.՝ Իտալիայի կառավարությանը և բիենալեի կազմակերպիչներին) 2 միլիոն եվրո դրամաշնորհի տրամադրումը դադարեցնելու որոշման վերաբերյալ։ Մենք քաղաքականապես դատապարտում ենք Ռուսաստանի տաղավարը բացելու որոշումը և Իտալիայի կառավարությանը հրավիրում ենք զբաղվելու այդ հարցով», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Ռենիեն հայտարարել է, որ բիենալեի կազմակերպիչներն «ունեն 30 օր»՝ Եվրոպական հանձնաժողովի որոշումը վիճարկելու համար, հակառակ դեպքում դրամաշնորհը վերջնականապես կչեղարկվի։

Ապրիլի 21-ին Իտալիայի փոխվարչապետ,  ենթակառուցվածքների նախարար Մատեո Սալվինին ժլատություն է անվանել բիենալեին 2 միլիոն եվրոյի չափով ֆինանսավորումից զրկելու՝ Եվրոպական հանձնաժողովի պլանները՝ ԵՄ բյուջեում երկրների միլիարդավոր եվրոյի ներդրումների ֆոնին։ Նա բացատրել է, որ Վենետիկում ռուսաստանյան  տաղավարը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը, ուստի ո՛չ բիենալեի ղեկավարությունը, ո՛չ էլ Իտալիան առնչություն չունեն դրա հետ:

Հայերեն Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին