Հայաստանի ՊԵԿ նախագահն ու Վրաստանի եկամուտների ծառայության ղեկավարը քննարկում են ունեցել

3 րոպեի ընթերցում

Գոգավան սահմանային անցակետում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի և Վրաստանի եկամուտների ծառայության ղեկավար Իրակլի Բերայայի հանդիպումը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից, Էդուարդ Հակոբյանը նշել է, որ հանդիպումը խորհրդանշական է, քանի որ անցկացվում է մի վայրում, որտեղ առավել խորանում է հայ-վրացական բարեկամությունը՝ դառնալով համագործակցության նոր փուլի մեկնարկ։ Նրա խոսքով՝ երկու երկրների միջև ձևավորված երկարամյա գործընկերությունն ամուր հիմք է ստեղծել արդյունավետ փոխգործակցության համար, իսկ մշակված օրակարգն արդեն իսկ իրական ազդեցություն ունի երկրների և ողջ տարածաշրջանի զարգացման գործում։

ՀՀ ՊԵԿ նախագահն ընդգծել է նաև, որ Վրաստանի հետ առևտրաշրջանառությունն ունի ռազմավարական նշանակություն և ներկայում ավելի է կարևորվում՝ հաշվի առնելով, որ Կովկասն աստիճանաբար ձևավորվում է որպես միջազգային առևտրային միջանցք։ Այս համատեքստում, նրա գնահատմամբ, առանձնահատուկ կարևորություն ունի երկու երկրների մաքսային ծառայությունների սերտ համագործակցությունը։

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Վրաստանի եկամուտների ծառայության ղեկավար Իրակլի Բերայան՝ ընդգծելով, որ մեծ պատիվ է Հայաստանում հանդիպել հայ գործընկերների հետ և քննարկել երկկողմ առևտրին ու մաքսային ոլորտին առնչվող հարցեր։

Հանդիպման ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել համատեղ նախաձեռնություններին, մասնավորապես, սահմանային անցակետերի արդիականացման և սահմանային անցման կետերում համատեղ հսկողության մոդելի ներդրման աշխատանքներին։ Կողմերը վստահություն են հայտնել, որ այս հանդիպումը գործընկերային հարաբերությունների հետագա խորացման նոր խթան կհանդիսանա։

Քննարկվել են նաև բեռնատար տրանսպորտային միջոցների նկատմամբ էլեկտրոնային կապարակնիքների կիրառմանը, նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի զարգացմանը, ինչպես նաև լիազորված տնտեսական օպերատորների ծրագրերի փոխադարձ ճանաչմանը վերաբերող հարցեր։

Հայկական կողմը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ վրացի գործընկերների հետ շարունակելու ակտիվ համագործակցությունն՝ առկա խոչընդոտների հաղթահարման և նախաձեռնությունների արդյունավետ իրականացման նպատակով։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցության շարունակականության և դրա փոխշահավետ զարգացման կարևորությունը։

Հայերեն Español فارسی ქართული

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են խոշոր նախագծերի իրականացումը

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից