Ամփոփվել է «Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագիրը. մասնակիցները ստեղծել են ֆիլմեր ԱԲ կիրառմամբ

5 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ կայացել է «Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագիրը, որն իրականացրել է «Արմ ֆիլմ ինդուստրի դևելոպմենտ» մշակութային հիմնադրամը՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հետ համագործակցությամբ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, ԵԹԿՊԻ-ի «Անրի Վեռնոյ» կինոսրահում տեղի է ունեցել ծրագրի փակման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և «Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագրի ղեկավար Գուժ Թադևոսյանը:

Դանիել Դանիելյանը զրուցել է մասնակիցների հետ, հետաքրքրվել ծրագրի ընթացքում ստացած գիտելիքների և փորձառության մասին, անդրադարձել դասընթացի կարևորությանը՝ որպես ուղեցույց և գործնական  քայլ մասնագիտական կողմնորոշման հարցում: Ծրագրի մասնակիցները միակարծիք էին, որ դասընթացի ընթացքում ձեռք են բերել անհրաժեշտ գիտելիքներ, ընդլայնել են աշխարհայացքը, զարգացրել դիտողականությունը, գեղագիտական ընկալումները,  ստեղծագործական  և վերլուծական միտքը: Նրանք նշել են, որ մեծ հետաքրքրությամբ են սովորել կինեմատոգրաֆիայի ոլորտում նոր տեխնոլոգիաների, հատկապես՝ ԱԲ գործիքների կիրառումը։

«ԿԳՄՍ նախարարությունն անչափ կարևում է նմանօրինակ ծրագրերի իրականացումը, սակայն ծրագիրն այսչափ արդյունավետ չէր լինի, եթե չլինեին ձեր սովորելու, ստեղծագործելու մեծ ցանկությունը, գործնական քայլերը, որով  գնում եք դեպի ձեր նպատակները: Դուք մեր երկրի հիմնասյունն եք և ձեր նախաձեռնողականությամբ ու արարելու մեծ ցանկությամբ կարևոր փոփոխություններ կարող եք բերել: Վստահորեն առաջ գնացեք, անընդհատ կրթվեք,  յուրաքանչյուր ընտրություն կատարեք սիրով և մի վախեցեք սխալվելուց, շարունակական կրթության միջոցով անընդհատ զարգացրեք ձեր ստեղծագործական ունակություններն ու հմտությունները: Այս ծրագիրն առաջին քայլն է դեպի ձեր մեծ նպատակներ և վստահ եմ, որ նաև այսօրինակ նախաձեռնությունների շնորհիվ կկարողանանք ապահովվել կինոոլորտում սերնդափոխության սահուն գործընթացը»,- նշել է նախարարի տեղակալը Դանիել Դանիելյանը՝  դիմելով ծրագրի մասնակիցներին։

Նա վստահեցրել է, որ պետությունը կենսոլորտի կողքին է, և ծրագրի մասնակիցներն իրենց հետագա գործունեության տարբեր փուլերում կզգան պետության աջակցությունը: Դանիել Դանիելյանը հաջողություն է մաղթել ծրագրի մասնակիցներին:

Պատանիներին և երիտասարդներին ողջունել և հաջողություններ է մաղթել նաև «Կինոդպրոց առանց սահմանների կրթական ծրագրի ղեկավար Գուժ Թադևոսյանը: Նա պատրաստակամություն է հայտնել, դասընթացի ավարտից հետո էլ աջակցել ծրագրի մասնակիցներին,  օժանդակել նրանց բոլոր նախաձեռնություններում:

«Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագրի մասնակիցներին ոլորտի փորձառու մասնագետները դասավանդել են  սցենարի վարպետություն, ռեժիսուրա, պրոդյուսերական գործ, ինչպես նաև արհեստական բանականության (ChatGPT, Midjourney, Runway և այլ գործիքներ) հիմունքներն ու կիրառման սկզբունքները՝ ներառյալ արհեստական բանականության միջոցով ֆիլմերի ստեղծման հնարավորություններ։

Միջոցառման ընթացքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը մասնակիցների  հանձնել է ավարտական վկայականները, որին հաջորդել է  ծրագրի մասնակիցների՝ արհեստական բանականության (AI)-ի միջոցով հեղինակած ֆիլմերի ցուցադրությունը։

ԱԲ-ի դասավանդումը կինոդպրոցում իրականացվում է երկրորդ տարին. այն նպաստել է հետաքրքրության և հայտերի աճին։ Ծրագրի շրջանակում տեղի են ունեցել տեսական և գործնական դասընթացներ, ժամանակակից ֆիլմերի դիտում-քննարկում, հանդիպում ֆիլմերի ստեղծագործական կազմերի հետ։ Մասնակիցների համար սցենարական գործի վարպետության դասեր է վարել նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Սառա Նալբանդյանը:

Այս տարի «Կինոդպրոց առանց սահմանների» կրթական ծրագրին մասնակցելու համար ստացվել էր 177 հայտ։ Կինոարտադրության ոլորտի մասնագետների անցկացրած երկփուլ հարցազրույցի արդյունքում ծրագրին մասնակցելու հնարավորություն է ընձեռվել 40 մասնակցի՝ Երևանից և մարզերից։

Հայերեն

ՄԻՊ ներկայացուցիչը Փարիզում մասնակցել է ազատությունից զրկված անձանց հետ առանձնազրույցների անցկացմանը նվիրված միջազգային աշխատաժողովին

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարի հետ

Թրամփի քաղաքականությունը բևեռացնում է աշխարհը, բայց նաև զերծ է պահում Երրորդ համաշխարհային պատերազմից. Լուկաշենկո

Պրոֆեսիոնալիզացիան՝ սոցիալական ոլորտի առաջընթացի ապահովման համար կարևոր պայման. սոցիալական աշխատողի օրվան ընդառաջ մեկնարկել է երկօրյա համաժողով

Աբու Դաբիում կայանալիք եռակողմ բանակցություններում ՌԴ պատվիրակությունը կգլխավորի Մեդինսկին

Արարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել են մի շարք խախտումներ

Երևանում մեկնարկել է «Silicon Mountains 2026» երկօրյա համաժողովը, որի շրջանակում կայացավ Expo-ի բացման արարողությունը

ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը

Մոնթե Մելքոնյան փ.46/2 հասցեին հարակից ճանապարհահատվածում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցում

Մեկնարկում է «Հայկական գինու շաբաթ» արշավը