Գեղարքունիքի մարզում հայտարարված թատերական երկամսյակն ավարտվել է «Բարոն Մյունհաուզեն» մանկական դրամայի բեմականացմամբ

2 րոպեի ընթերցում

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի աջակցությամբ 2026 թվականի մարտ-ապրիլ ամիսներին մարզում հայտարարված թատերական երկամսյակի եզրափակիչ՝ 8-րդ ներկայացումը բեմադրվել է ապրիլի 21-ին, Գեղարքունիքի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, այս անգամ Գավառ քաղաքի պետթատրոնը հյուրընկալել էր Աշտարակի դրամատիկական թատրոնի դերասաններին, որոնց ուժերով  բեմադրվեց «Բարոն Մյունհաուզեն» մանկական դրաման։

«Արդեն 4-րդ տարին է, ինչ մարզում կյանքի է կոչվում «Թատերական երկամսյակ» ծրագիրը, որի ընթացքում ավագ և կրտսեր տարիքի հանդիսատեսը հնարավորություն է ունենում` դիտելու մայրաքաղաքի և հանրապետության տարբեր մարզերի թատերական խմբերի լավագույն ներկայացումներից։ Գեղարքունիքի մարզպետի  նախաձեռնության նպատակն է` մեծացնել մարզում թատրոնի նկատմամբ հետաքրքրությունը և նոր բովանդակություն հաղորդել մարզի մշակութային կյանքին։

Յուրաքանչյուր տարի թատերական երկամսյակին մասնակցում է ավելի քան 3000 հանդիսատես։ Այս տարի ներկայացումները դիտելու նպատակով Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կողմից հրավիրվածների թիվը հասավ 3450-ի։

Ավանդույթի համաձայն թատերական երկամսյակի ընթացքում Գեղարքունիքի մարզպետի կողմից առանձնահատուկ ուշադրության են արժանանում Արցախյան պատերազմներում զոհված և վիրավոր զինծառայողների ընտանիքների անդամներն ու հարազատները, ովքեր մարզպետի աշխատակազմի կողմից հատուկ հրավերով այցելում են թատրոն։ Գեղարքունիքի մարզում անցկացված «Թատերական երկամսյակ» նախաձեռնությանը լավագույն մասնակցության համար մարզ այցելած բոլոր թատերական խմբերը խրախուսվել են  ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանի շնորհակալագրով»,-ներկայացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից։

Հայերեն

Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից մատակարարումների խաթարումներով. Գևորգ Պապոյան

«Tour of Armenia»-ն`պատմական իրողություն․ մրցաշարի հաղթողը իտալացի Սիմոնե Ռականին է

Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին

Հայաստանում առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հրդեհ Երևանի Մոլդովական փողոցում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը

Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Մուղնիի Սուրբ Գևորգ եկեղեցում

Փաշինյանը խոստանում է Tour of Armenia հեծանվավազքի միջազգային մրցաշարը դարձնել ամենամյա

Կրեմլում չեն բացառել, որ Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ եռակողմ բանակցությունները կարող են վերսկսվել հոկտեմբերին