Քաղաքականություն

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարն ու Մեծ Բրիտանիայի դեսպանը քննարկել են ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

1 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարն ու Մեծ Բրիտանիայի դեսպանը քննարկել են ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքը՝ ընդգծելով դրա կարևորությունը եվրոպական երկրների միջև քաղաքական երկխոսության և համագործակցության խորացման տեսանկյունից։

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում իրականացվող բարեփոխումների օրակարգին՝ շեշտադրելով ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, կառավարման արդյունավետության բարձրացման և իրավունքի գերակայության ապահովման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Այս համատեքստում կարևորվել է երկկողմ համագործակցության զարգացումն ու փորձի փոխանակումը։

Կողմերը վերահաստատել են Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև գործընկերության հետագա խորացման պատրաստակամությունը և կարևորել շարունակական բարձր մակարդակի երկխոսությունը։

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում