Վրաստան

Վրաստանի վարչապետը պետական անվտանգության ծառայության նոր ղեկավար է առաջադրել

1 րոպեի ընթերցում

Վրաստանի վարչապետը պետական անվտանգության ծառայության նոր ղեկավար է առաջադրել

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնում առաջադրել է Ներքին գործերի նախարար Գելա Գելաձեին, ով կփոխարինի Մամուկա Մդինարաձեին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին Իրակլի Կոբախիձեն հայտարարել է ճեպազրույցի ընթացքում։

«Մենք խորհրդարանին կներկայացնենք պարոն Գելա Գելաձեի թեկնածությունը Պետական ​​անվտանգության ծառայության ղեկավարի պաշտոնի համար»,- ասել էնա։

Վրաստանի վարչապետի խոսքով՝ Մդինարաձեն էլ կառավարությունում կզբաղեցնի նոր պաշտոն՝ իրավապահ մարմինների համակարգման պետական ​​նախարարի, ինչպես նաև փոխվարչապետի։

Կոբախիձեն հայտարարեց, որ Գելաձեի՝ որպես Ներքին գործերի նախարարի պաշտոնը կզբաղեցնի Սուլհան Թամազաշվիլին, ով 2025 թվականի ապրիլից ղեկավարում է Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարությունը։ Անվտանգության մարմիններում ղեկավար պաշտոնների թեկնածուները նոր պաշտոններում կհաստատվեն Վրաստանի խորհրդարանի կողմից։

 

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում