Զելենսկին հայտարարել է «Դրուժբա» խողովակաշարի վերանորոգման ավարտի մասին

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ «Դրուժբա» խողովակաշարի վնասված հատվածի վերանորոգումն ավարտվել է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Վոլոդիմիր Զելենսկին նշել է իր Telegram ալիքում կատարած գրառման մեջ՝ հավելելով, որ նավթի հոսքը խողովակաշարով կարող է վերսկսվել։

Ավելի վաղ՝ Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Պաուլա Պինյուն ասել է, որ Եվրահանձնաժողովն Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուց սպասում է հայտարարության մոտ ժամանակներս «Դրուժբա» խողովակաշարով ռուսական նավթի մատակարարումների վերսկսման մասին։

Նրա խոսքով՝ դա անհրաժեշտ է Կիևին 90 միլիարդ եվրոյի ֆինանսավորման համար, որի վրա վետո են դրել Հունգարիան և Սլովակիան։

Հունվարի 27-ին Ուկրաինան դադարեցրել է իր տարածքով ռուսական  նավթի մատակարարումները «Դրուժբա» խողովակաշարով դեպի Հունգարիա և Սլովակիա՝ նշելով, որ նավթամուղը վնասվել է ռուսական ավիահարվածների հետևանքով։ Հունգարիան և Սլովակիան արգելափակել են Կիևին 90 միլիարդ եվրո վարկի տրամադրումը և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը՝ պահանջելով նախ վերսկսել «Դրուժբա»-ի աշխատանքը:

 

Հայերեն Русский

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը