Հայաստան

Սևանա լճի մակարդակը 2026 թվականի հունվարի 1-ի համեմատ բարձրացել է 10 սմ-ով

1 րոպեի ընթերցում

Սևանա լճի մակարդակը 2026 թվականի հունվարի 1-ի համեմատ բարձրացել է 10 սմ-ով

Սևանա լճի մակարդակը 2026 թվականի ապրիլի 20-ի դրությամբ ծովի մակերևույթից գտնվել է 1900 մետր 33 սանտիմետր բարձրության վրա, ինչը թեև 15 սանտիմետրով նվազ է մնում նախորդ տարվա նույն օրվա նիշից, սակայն 10 սանտիմետրով ավելին է 2026 թվականի հունվարի 1-ին արձանագրված նիշի համեմատ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունից, 2026 թվականի հունվարի 1-ից մինչ ապրիլի 20-ն ընկած ժամանակահատվածում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 23 միլիոն 914 հազար խորանարդ մետր ջուր:

Սևանա լիճ թափվող գետերում ջրի ելքերի կտրուկ ավելացումներ առայժմ չեն դիտվել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում