Մադյարը հնարավոր է համարել Նեթանյահուի ձերբակալումը Հունգարիա այցելության դեպքում

2 րոպեի ընթերցում

«Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարը, որն ընտրություններում հաղթանակից հետո շուտով կդառնա Հունգարիայի վարչապետ, հնարավոր է համարել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ձերբակալումը նրա՝  Հունգարիա այցելության դեպքում: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին նա հայտարարել է Բուդապեշտում կայացած մամուլի ասուլիսում:

Պատասխանելով հարցին՝ արդյոք Իսրայելի վարչապետը կձերբակալվի, եթե այցելի Հունգարիա, Մադյարը նշել է, որ իր կառավարությունը մտադիր է պահպանել Հունգարիայի անդամությունը Միջազգային քրեական դատարանին:

«Եթե ինչ-որ մեկը Միջազգային քրեական դատարանի անդամ է, և հետախուզման մեջ գտնվող անձը ժամանում է մեր երկրի տարածք, նա պետք է ձերբակալվի», - ասել է Մադյարը:

2024 թ. նոյեմբերին Միջազգային քրեական դատարանը Նեթանյահուի և Իսրայելի նախկին պաշտպանության նախարար Յոավ Գալանտի ձերբակալման հրաման է տվել՝ Գազայի հատվածում ենթադրյալ պատերազմական հանցագործությունների համար: Դրանից հետո ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պիտեր Ստանոն հայտարարել է, որ ԵՄ բոլոր անդամ երկրները պետք է կատարեն Միջազգային քրեական դատարանի հրամանագրերը, այդ թվում՝ Նեթանյահուի ձերբակալման հրամանագիրը։

2025 թ. ապրիլին՝ Նեթանյահուի ձերբակալման հրամանից հետո, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է Միջազգային քրեական դատարանից իր երկրի դուրս գալու մասին՝ նշելով, որ միջազգային դատական այդ ​​մարմինը վերածվել է քաղաքական գործիքի։ Դրանից հետո Նեթանյահուն այցելել է Բուդապեշտ, որտեղ հանդիպում է անցկացրել Օրբանի հետ:

Հայերեն Русский

Իսրայել Կացը սպառնացել է տարհանել Գազայի բնակիչներին՝ ՀԱՄԱՍ-ի կողմից իսրայելցիների առևանգման դեպքում

ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանը Բաքվում կմասնակցի Անվտանգության 4-րդ միջազգային ֆորումին

Հայաստանն ամերիկյան ԱԲ ենթակառուցվածքի առաջատար կենտրոններից մեկը դառնալու ճանապարհին է․ Bloomberg

Մոլդովայի կառավարությունը հաստատել է էներգետիկայի և ջրային ոլորտներում արտակարգ դրություն սահմանելու որոշումը․ Moldpres

Համաշխարհային ղեկավարները ժամանում են Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-22/09/26

Ասիական ինդեքսներ - 22/09/26

ԱՄՆ-ն կցանկանար ՌԴ-ի և Ուկրաինայի միջև էներգաօբյեկտների ուղղությամբ հարվածների դադարեցում. Ռուբիո

Հայաստանն ու Չինաստանն ուղևորների և բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին համաձայնագիր է ստորագրվել

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանի հետ բանակցությունների ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում. Ռուբիո