Փաշինյանը ներկայացրել է Հայաստանում նոր Սահմանադրություն ընդունելու կարևորությունը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչի համար է կարևոր Հայաստանի նոր Սահմանադրության ընդունումը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետը թեմային անդրադարձել է՝ ներկայացնելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը։

«Ինչո՞ւ է մեզ համար կարևոր նոր Սահմանադրության ընդունումը, որովհետև պետության և քաղաքացու հարաբերություններում մեր երկրում կա որոշակի շարունակական լարում, և այդ լարման պատճառներից մեկն այն է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում չկա ընկալում, որ այն իրավակարգը, որը Հայաստանում հաստատված է, հաստատված է իր կողմից։ Ոչ միայն չկա ընկալում, այլև չկա այդպիսի իրողություն, որովհետև Հայաստանում միշտ և բոլոր սահմանադրական հանրաքվեների արդյունքները կասկածի տակ են դրվել։ Ես նաև որպես լրագրող եմ նախկինում լուսաբանել սահմանադրական հանրաքվեները, նաև քաղաքական գործընթացների ժամանակ ականատես ենք եղել բոլոր սահմանադրական հանրաքվեներին, և միշտ այդ ընկալումը, որ սահմանադրական հանրաքվեի արդյունքները կեղծված են, լարում է առաջացնում և խզում է առաջացնում քաղաքացու և իրավակարգի միջև։ Եվ մեզ համար չափազանց կարևոր է, որ քաղաքացու և իրավակարգի միջև լինի օրգանական կապ, իսկ այդ օրգանական կապի հաստատումը Սահմանադրության ընդունումն է հանրաքվեով»,- ասել է Փաշինյանը։

Հայերեն English Español فارسی Русский Türkçe 中文

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլում ԵՄ-ի ներկայացուցիչների ներգրավման հարց չի քննարկվել. ՌԴ ԱԳՆ

Բնակարաններից մինչև ներդրումային նախագծեր․ TOON EXPO-ն համախմբել է ոլորտի առաջատար ընկերություններին

Չերչիլի գաղտնի ռազմական բունկերն առաջին անգամ բացվել է զբոսաշրջիկների համար

Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը

Հնդկաստանում միկրոավտոբուսի և բեռնատարի դիմահար բախման հետևանքով զոհվել է առնվազն 26 մարդ

Նիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպա

Փարաքարի համայնքապետի սպանության գործով դատական նիստի ժամանակ հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարար

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք է սահմանվել