Քաղաքականություն

Էրիթրեայում Հայաստանի առաջին դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Իսայաս Աֆվերկիին

1 րոպեի ընթերցում

Էրիթրեայում Հայաստանի առաջին դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահ Իսայաս Աֆվերկիին

Էրիթրեայի Պետությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը (նստավայրը՝ ք․ Կահիրե) մայրաքաղաք Ասմարայի նախագահական նստավայրում իր հավատարմագրերն է հանձնել Էրիթրեայի նախագահ Իսայաս Աֆվերկիին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից, նշելով, որ հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում դեսպան Սարգսյանն Էրիթրեայի նախագահին է փոխանցել ՀՀ նախագահի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները՝ հայտնելով Հայաստանի պատրաստակամությունը՝ Էրիթրեայի հետ երկկողմ հարաբերությունների զարգացման, երկու երկրների միջև բազմոլորտ օրակարգի ձևավորման կապակցությամբ։

Դեսպանին մաղթելով հաջողություն իր նոր առաքելության մեջ` նախագահ Իսայաս Աֆվերկին ողջունել է Էրիթրեայի Պետությունում Հայաստանի Հանրապետության առաջին դեսպանի հավատարմագրման՝ Հայաստանի կառավարության բարեկամական որոշումն ու նշել, որ դիվանագիտական առաքելության մեկնարկը կարևոր և նշանակալի սկիզբ է միջպետական փոխգործակցության ձևավորման, ինչպես նաև երկու երկրների ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացման գործում։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում