Փաշինյանը հստակեցրել է, թե Հայաստանը որ դեպքում պաշտոնապես կդիմի Եվրամիությանը՝ լիարժեք անդամ դառնալու հարցով

3 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է, թե Հայաստանը որ դեպքում պաշտոնապես կդիմի Եվրամիությանը՝ Միության լիարժեք անդամ դառնալու հարցով։   

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը թեմային անդրադարձել է՝ ներկայացնելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագիրը։  

«2023 թվականից Հայաստանում գործող ԵՄ քաղաքացիական առաքելությունն իր նպաստը բերեց մեր երկրի կայունությանն արևելյան սահմանների երկայնքով: 2024 թ. ընդունվել և կենսագործվում է Հայաստանին աջակցող ԵՄ «Դիմակայունություն և աճ» ծրագիրը: ԵՄ անդամ պետությունները կոնսենսուսային որոշմամբ Հայաստանին աջակցություն տրամադրեցին «Եվրոպական խաղաղության գործիքի» ներքո: 2025 թվականին ընդունվեց Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը։ Մեկնարկեց ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսությունը, Հայաստանին փոխանցվեց այդ ուղղությամբ գործողությունների ծրագիրը: Մեկնարկեցին ՀՀ-ԵՄ անվտանգության և պաշտպանության վերաբերյալ խորհրդակցությունները: Նույն թվականին ստորագրվեց ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգը։ 2018 թվականից ուժի մեջ է Հայաստան-Եվրոպական միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ 

Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է Եվրոպական միությանն անդամագրվելու չափանիշներին համապատասխանելու համար անհրաժեշտ բարեփոխումների իրականացումը, մինչև այդ չափանիշներին լիարժեք համապատասխանելը։ Երբ Հայաստանը կհամապատասխանի այդ չափանիշներին, ԵՄ-ին անդամագրվելը կդառնա քաղաքական որոշման հարց և կախված կլինի նրանից, թե արդյոք ԵՄ–ն պատրա՞ստ է ընդունել Հայաստանին։ Եթե այո՝ Հայաստանի Հանրապետությունը կդիմի ԵՄ-ի լիարժեք անդամ դառնալու համար։ Եթե ոչ՝ վերը նշված բարեփոխումների իրականացումը ռազմավարական ձեռքբերում կլինի Հայաստանի Հանրապետության համար, որովհետև Հայաստանը դարձած կլինի եվրոպական չափանիշներին լիարժեք համապատասխանող երկիր»,- ասել է Փաշինյանը։

Խոսելով Եվրասիական տնտեսական միության և Հայաստանի հարաբերությունների մասին և դրա վերաբերյալ իշխող ուժի նախընտրական ծրագրում ներառված դրույթի մասին՝ Փաշինյանը նշեց՝ Հայաստանի իշխանությունները հասկանում են, որ հնարավոր չէ միաժամանակ լինել թե՛ Եվրասիական տնտեսական միության անդամ, թե՛ Եվրոպական միության անդամ։

«Բայց քանի դեռ Եվրոպական միության հետ մոտարկման, ԵՄ անդամակցության չափանիշներին համապատասխանելուն ուղղված բարեփոխումները համատեղելի են Եվրասիական տնտեսական միության անդամ լինելու հետ, Հայաստանի Հանրապետությունը կշարունակի մնալ ԵԱՏՄ անդամ և կզարգացնի առևտրատնտեսական հարաբերությունները նրա անդամ երկրների հետ»,- նշել է ՀՀ վարչապետը։ 

Հայերեն العربية English Español فارسی ქართული Русский 中文

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթի հաղթող Միհալ Ստոչելը հորդորեց երբեք չհանձնվել

«Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթում հաղթեց Լեհաստանը. Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը

Քննչական կոմիտեն քննության առարկա կդարձնի ենթադրաբար ՌԴ-ից հարկադրանքով Հայաստան տեղափոխվող մարդկանց անուններով  ցուցակը

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան