Սիլիկոնյան հովտից՝ Երևան․ Plug and Play-ը մեկնարկում է իր երրորդ ծրագիրը Հայաստանում

2 րոպեի ընթերցում

Երևանում մեկնարկել է «Փլագ ընդ Փլեյ» (Plug and Play) միջազգային ընկերության ստարտափների աջակցության ծրագրի երրորդ փուլը, որն իրականացվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աջակցությամբ։

Միջոցառմանը ներկա էին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը, ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը, ինչպես նաև տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչներ, միջազգային մենթորներ և ստարտափ էկոհամակարգի առանցքային դերակատարներ։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրությունից, ողջունելով ներկաներին՝ Մխիթար Հայրապետյանը շնորհավորել է ծրագրի մեկնարկի կապակցությամբ և ընդգծել նման նախաձեռնությունների առանցքային դերը Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման գործում։ 

Ծրագրի շրջանակում ընտրված 18 ստարտափները կմասնակցեն եռամսյա նախաաքսելերացիոն փուլին, որի նպատակն է գաղափարների կատարելագործումն ու միջազգային շուկաներ մուտք գործելու նախապատրաստումը։ Մասնակիցները հնարավորություն կունենան աշխատելու փորձառու միջազգային մենտորների հետ, ձեռք բերելու գործնական գիտելիքներ ու կապեր, ինչպես նաև անդամակցելու Plug and Play-ի գլոբալ ցանցին։ Նախաաքսելերացիոն փուլում ընդգրկված են հետևյալ ստարտափները՝ Bleenk, FIGURINGS, Empy.ai, Tedly, abda AI, Inc., SafeGround Technologies, Salute AI, LexAI, Uray Technologies, Ethery Tech, JAN DIGITRUST, RUXEN, Megaladata, AgenticFi, BeeSync, Dhomie, Muvia Inc., BeautyFlo B.V.։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Plug and Play-ի գործընկերության շրջանակում 2024 թվականից ի վեր հաջողությամբ իրականացվել է ծրագրի երկու փուլ, որոնցում ընդգրկվել են շուրջ 40 ստարտափներ։ Նախաձեռնության առանցքային նպատակներն են հայկական ստարտափ էկոհամակարգի զարգացումը, միջազգային կապերի ընդլայնումն ու տեղական թիմերի մրցունակության շարունակական բարձրացումը։ 

Հայերեն العربية English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում