Երևան

Ավինյանը մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցումը համարել է քաղաքապետարանի առաջնահերթ ծրագիրը

1 րոպեի ընթերցում

Ավինյանը մետրոյի «Աջափնյակ»  կայարանի կառուցումը համարել է քաղաքապետարանի առաջնահերթ ծրագիրը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մետրոյի «Աջափնյակ»  կայարանի կառուցումը համարել է Երևանի քաղաքապետարանի ամենամեծ առաջնահերթությունն ու ամենակարևոր ծրագիրը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Տիգրան Ավինյանն այս մասին ընդգծել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը։

«Այսուհետ, շաբաթական ռեժիմով, այսինքն՝ երկուշաբթի օրերին, առաջինը, ինչ պետք է զեկուցվի այս դահլիճում, վերաբերելու է մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման հետ կապված գործընթացին, մինչև բուն իրական շինարարությունը կսկսենք»,- հանձնարարել է քաղաքապետը՝ պահանջելով ամենշաբաթյա կտրվածքով այդ ուղղությամբ ունենալ կատարված աշխատանք ու համապատասխան զեկուցելու նյութ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում