Իրան

Իրանում երկու մարդ մահապատժի է ենթարկվել Իսրայելի օգտին լրտեսության և դիվերսիայի մեղադրանքով

2 րոպեի ընթերցում

Իրանում երկու մարդ մահապատժի է ենթարկվել Իսրայելի օգտին լրտեսության և դիվերսիայի մեղադրանքով

Իրանում մահապատժի են ենթարկվել երկու անձինք, որոնք մեղադրվել են իսրայելական «Մոսադ» հետախուզական գործակալության հետ կապված լինելու մեջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։

Մահապատիժն իրականացվել է Գերագույն դատարանի կողմից նրանց դատավճիռները հաստատելուց հետո։

Ըստ դատավճռի, Մոհամմադ Մաասում Շահին և Համիդ Վալիդին «Մոսադ»-ի անդամներ էին, որոնք «Մոսադ»-ի սպաների հետ մեկնել էին Իրաքյան Քուրդիստան և ահաբեկչական գործողությունների և դիվերսիաների վերաբերյալ ուսուցում էին անցնել։

Մեղադրյալները ռազմական և հանրային օբյեկտների վրա հրկիզումներ էին իրականացրել և իրենց գործունեության տեսանյութերն ուղարկել են պատասխանատուներին՝ կրիպտոարժութային վճարումների դիմաց։

Tasnim գործակալությունը հայտնել է, որ լրտեսների գործունեությունը գտնվում էր անվտանգության ծառայությունների հսկողության տակ, երբ նրանց տրվել էր Թեհրանում հանրային ծառայությունների և ռազմական կենտրոնների վրա հարձակվելու նոր առաքելություն։

Նրանք ձերբակալվել էին հարձակում իրականացնելուց առաջ: Նրանց մոտ հայտնաբերվել էր արձակման պատրաստ տասը պայթուցիկ արկ:

Ավելի ուշ մեղադրյալների Քարաջում և Սպահանում գտնվող բնակարաններից, ինչպես նաև Թեհրանում գտնվող նրանց կազմակերպչական շտաբներից հայտնաբերվել և առգրավվել են զինամթերք, պատրաստի պայթուցիկ արկեր և ականանետային արկեր պատրաստելու համար նախատեսված նյութեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում