Երևան

Վերահսկողության արդյունքում հանրային տրանսպորտում վճարումներն աճել են մոտ 30 տոկոսով

2 րոպեի ընթերցում

Վերահսկողության արդյունքում հանրային տրանսպորտում վճարումներն աճել են մոտ 30 տոկոսով

Վերջին երկու շաբաթներին՝ ապրիլի 6-19-ը ընկած ժամանակահատվածում, հանրային տրանսպորտում ուղեվարձերի վավերացումները կազմել են 5 մլն 997 հազար 277, որը նախորդող երկու շաբաթվա 4 մլն 657 հազար 751-ի համեմատ աճել է 29,9 տոկոսով։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը հայտնեց Երևանի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Սարգիս Մանուկյանը՝ հավելելով, որ ցուցանիշների աճը պայմանավորված է հանրային տրանսպորտում իրականացված վերահսկողական միջոցառումներով։ 

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում հավելյալ հավաքագրվել է 235 միլիոն դրամ գումար՝ նախորդած երկու շաբաթների համեմատ։

«Սա խոսում է այն մասին, որ որքան էլ որոշակի անհարմարություններ է ստեղծում մեր նոր մեթոդը, այնուամենայնիվ, հավաքագրման ու կարգապահության տեսանկյունից այն բավականին էֆեկտիվ է։ Փաստացի մենք նախկինում չվճարող անձանց վճարելու հաշվին մոտ 8 նոր ավտոբուսի գումար ենք հավաքել երկու շաբաթվա ընթացքում»,-ասաց քաղաքապետը։

Նրա խոսքով՝ հանրային տրանսպորտում չվճարելու հետևանքով է նաև, որ հնարավոր չի լինում ավելացնել ավտոբուսների ու տրոլեյբուսների քանակը։

Չնայած դրան, ըստ Ավինյանի, առաջիկայում Երևանում կլինեն 45 նոր տրոլեյբուսներ, իսկ 170 ավտոբուսի համար կպատրաստվի գնման հայտ։  

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում