Վահան Կոստանյանը հանդիպել է Իրանի փոխարտգործնախարարին
1 րոպեի ընթերցում

Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է Իրանի ԱԳ նախարարի տեղակալ, ԱԳՆ քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սաիդ Խաթիբզադեիին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ԱԳՆ-ից:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգի ընթացիկ հարցեր և մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների, խաղաղության և կայունության ամրապնդման ջանքերի շուրջ։