Քաղաքականություն

Հայաստանն Ադրբեջանի հետ չի քննարկում փախստականների վերադարձի հարցը․ ՔՊ խմբակցության պատգամավոր

2 րոպեի ընթերցում

Հայաստանն Ադրբեջանի հետ չի քննարկում փախստականների վերադարձի հարցը․ ՔՊ խմբակցության պատգամավոր

Հայաստանի դիրքորոշումը եղել և մնում է այն, որ փախստականների տեղաշարժի վերաբերյալ Ադրբեջանի հետ համաձայնություն միջպետական մակարդակում չի լինելու։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ։

«Դեռևս խաղաղության պայմանագրի քննարկման ժամանակ, երբ բաց չէր տեքստը և բանակցություններ էին ընթանում, հայտարարել էինք և հիմա էլ մեր դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը, որ որևէ տիպի փախստականների տեղաշարժի վերաբերյալ համաձայնություն միջպետական մակարդակում չի լինելու»,-նշել է պատգամավորը՝ ընդգծելով, որ ՀՀ-ն չի քննարկում, և խաղաղության պայմանագրում չկա վերադարձի հարց։

Նրա խոսքով՝ անհատ քաղաքացիների առումով էլ ազատ տեղաշարժի հնարավորության դեպքում  որևէ տեղում մնալու վերաբերյալ անհատական որոշումներ կայացնելը կլինի այդ պահի իրավակարգավորումների ու իրավահարաբերությունների հարց։

Անդրադառնալով Ղարաբաղից տեղահանված անձանց վերադարձի հարցին՝ Ղազարյանը նշեց, որ ՀՀ կառավարությունը նրանց առաջարկել է աջակցության ծրագրեր, առաջարկել է դառնալ ՀՀ քաղաքացիներ և օգտվել բոլոր իրավունքներից, մինչդեռ քաղաքական բոլոր այն ուժերը, որոնք խոստանում են իշխանության գալու դեպքում վերադարձի պայմաններ ստեղծել, պատգամավորի բնորոշմամբ, մանիպուլացնում են՝ թույլ չտալով, որ նրանք տնավորվեն Հայաստանում։

Կարդացեք հոդվածը` Españolفارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում