Ստամբուլում մեկնարկել է Ալեն Սիմոնյանի ու Սահիբա Գաֆարովայի հանդիպումը

1 րոպեի ընթերցում

Ստամբուլում մեկնարկել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հանդիպումը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը։

Հանդիպումը տեղի է ունենում Ստամբուլում անցկացվող Միջխորհրդարանական միության (IPU) 152-րդ վեհաժողովի լիագումար նիստի աշխատանքների շրջանակներում։ 

Հայերեն English Español فارسی Français ქართული Русский 中文