Թուրքիա

Թուրքիայի երկու դպրոցներում կրակոցների առնչությամբ ձերբակալվել է 162 մարդ

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի երկու դպրոցներում կրակոցների առնչությամբ ձերբակալվել է 162 մարդ

Թուրքիայում 162 մարդ է ձերբակալվել այս շաբաթվա ընթացքում դպրոցներում հրազենի կիրառմամբ գրանցված երկու միջադեպերից հետո։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Hürriyet-ը՝ վկայակոչելով երկրի արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքին։

Ըստ նախարարի, այդ մարդիկ ձերբակալվել են համացանցում հարձակումների վերաբերյալ կեղծ տեղեկություններ տարածելու և դրանց նկատմամբ հանրային հավանություն արտահայտելու կասկածանքով։ Այս խախտումների համար սոցիալական ցանցերում արգելափակվել է ավելի քան 1100 օգտատիրոջ հաշիվ։

«Մենք հայտնաբերել ենք բազմաթիվ հաշիվներ, որոնց բովանդակությունը նպաստում է բնակչության շրջանում վախի, անհանգստության և խուճապի տարածմանը։ Այս հաշիվները հրապարակայնորեն տարածում էին մոլորեցնող տեղեկատվություն և գովաբանում հանցագործություններն ու հանցագործներին», - հայտարարել է նախարարը։

Ապրիլի 15-ին Քահրամանմարաշ քաղաքի միջնակարգ դպրոցում սպանվել էր 9 մարդ, այդ թվում՝ դեռահաս հրաձիգը։ Դրանից մեկ օր առաջ Շանլիուրֆա նահանգում դպրոցի նախկին աշակերտը ներխուժելով շենք՝ վիրավորել էր 16 մարդու և ինքնասպանություն գործել։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում