Իսրայելական ուժերը ոչնչացրել են կարևոր կամուրջ, որը Լիբանանի հարավը կապում էր երկրի մնացած մասին

2 րոպեի ընթերցում

Իսրայելական ուժերն ապրիլի 16-ին թիրախավորել են Լիբանանի հարավում գտնվող կարևոր նշանակություն ունեցող Կասմիա կամուրջը՝ փաստացի կտրելով Լիտանի գետի հարավային տարածքը հյուսիսային հատվածից՝ այդպիսով դադարեցնելով երթևեկությունը և երկու շրջանների միջև քաղաքացիների տեղաշարժը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):

«Թշնամու ինքնաթիռները երկու հաջորդական հարվածներ են հասցրել Կասմիա կամրջին՝ Տյուրոսի և Սիդոնի շրջանները կապող վերջին անցուղուն՝ ամբողջությամբ ոչնչացնելով այն», - հայտնել է գործակալությւունը։

Տեղեկություններ են հաղորդվում, որ հրթիռների հարվածից ստեղծվել է ավելի քան 25 մետր խորությամբ և ավելի քան 100 մետր տրամագծով փոս:

Իսրայելական ռազմական ինքնաթիռները թիրախավորել են Կասմիայի մոտակայքում գտնվող շինությունը, որտեղ սիրիացիներ էին աշխատում: Քաղաքացիական պաշտպանության խմբերն աշխատում են վիրավորներին Տյուրոսի հիվանդանոցներ տեղափոխելու ուղղությամբ։ Նախնական տեղեկություններով՝ վիրավորների թիվը գերազանցում է 15-ը։

Լիբանանը մարտի 2-ից ներքաշվել է Մերձավոր Արևելքի պատերազմի մեջ այն բանից հետո, երբ հաջակցություն Իրանի՝ «Հեզբոլլահ» շարժումը հրթիռներ արձակեց Իսրայելի վրա։ Ի պատասխան՝ Իսրայելը ցամաքային և օդային ինտենսիվ հարձակումներ է իրականացնում Լիբանանում։ Երկրում զոհերի ընդհանուր թիվը հասել է 2167-ի, իսկ վիրավորներինը՝ 7061-ի։

ԱՄՆ նախագահը հայտնել է Իսրայելի և Լիբանանի ղեկավարների միջև ապրիլի 16-ին նախատեսվող բանակցությունների մասին։

Հայերեն Русский

Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն

Հուլիսի 22-ի միջոցառումների անոնս

Իսրայելական ուժերը կրակ են բացել լիբանանյան բանակի ստորաբաժանումների մերձակայքում

Դատախազությունը ԿԸՀ-ին միջնորդել է համաձայնություն տալ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն

Հնդկաստանում երիտասարդների ցույցերի ֆոնին Մոդին կոչ է արել անթերի քննական համակարգ ստեղծել

Էկոնոմիկայի նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի կողմից Հայաստանի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Պլովդիվի գյուղատնտեսական համալսարանի հանդեպ օտարերկրյա ուսանողների հետաքրքրությունն աճում է․ BTA

Ինչպես ստանալ ավելին ճամփորդական ծախսերի դիմաց

Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացել է Փոքր և միջին ձեռնարկատիրությունների զարգացման ենթախորհրդի նիստը

Ֆրիդրիխ Մերցը Հարավային Կովկասում խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունն անհրաժեշտություն է համարում