Ոստիկանությունը դարձել է ՀՀ կայունության, ներքին անվտանգության և խաղաղության ամրապնդման հիմնասյուներից․ նախարար

3 րոպեի ընթերցում

Այսօր ոստիկանությունը ոչ միայն իրավապահ մարմին է, այլև Հայաստանի Հանրապետության կայունության, ներքին անվտանգության և խաղաղության ամրապնդման հիմնասյուներից մեկը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը Ոստիկանության 108-րդ տարեդարձի առթիվ ՆԳՆ-ում կոլեգիայի հանդիսավոր նիստին։

«Ձևավորված են ոստիկանության բոլոր 4 հենասյունային ուղղությունները, որոնց ներուժը ողջ ծավալով, առավել քան երբևէ, կարևոր է պետականության շարունակականության խաղաղության ջանքերի ամրապնդման համար։ Մենք ձևավորել ենք դիմակայուն կուռ համակարգ այն հստակ գիտակցումով, որ որքան հզոր է Հայաստանի Հանրապետությունում ոստիկանությունը, այնքան հզոր է Հայաստանի Հանրապետությունը։ Այս առաքելությունը պահանջում է ոչ միայն մասնագիտական կարողություններ, այլև բարձր արժեքներ, խիզախություն և սկզբունքայնություն։ Եվ այս մեկտեղումն է, որ մեզ թույլ է տալիս արձանագրելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վստահության աճ՝ ցուցանիշը հասցնելով 61 տոկոսի։ Այս մեկտեղումն է, որ թույլ է տալիս միջազգային տարբեր ռեյտինգավորման համակարգերով Հայաստանի Հանրապետությունը դիտարկել անվտանգ պետություն։ Հայաստանն այս տեսանկյունից ընդգրկվել է «World Travel Index»-ի ճամփորդության համար աշխարհի ամենաապահով երկրների ցանկում և 193 երկրի շարքում 13-րդ տեղում է 90,27 գործակցով»,-ասել է նախարարը։

Անդրադառնալով համակարգի առջև ծառացած մարտահրավերներին, Սարգսյանն ընդգծել է, որ դրանք ընդգրկում են մտածողության փոփոխությունից մինչև համակարգի ավելի կայուն և զարգացած աշխատանքը, որոնք, նրա համոզմամբ, միասնական, հետևողական ջանքերով կհաղթահարվեն։

Գերատեսչության ղեկավարն իր խոնարհումն է հայտնել ոստիկանության 108-ամյա պատմության մեջ իրենց անմնացորդ ծառայությունը բերած հազարավոր ոստիկանների հիշատակին, ովքեր զոհվել են երկրի սահմանների պաշտպանության համար և ծառայողական պարտականությունները կատարելիս։

Սարգսյանը հավաստիացրել է, որ համակարգն ամուր և հուսալի հենարան է Հայաստանի Հանրապետության պետականության ամրապնդման զարգացման, խաղաղության ամրապնդման համար։

«Այդպիսի համակարգ եղել է, կա, և ոստիկանության ամբողջ համակարգը շարունակելու է լինել այդպիսին՝ ծառայելով Հայաստանի Հանրապետությանն ու Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Այսպիսով` ոստիկանության ուժը պետության կայունությունն է, ոստիկանության կարգապահությունը՝ օրենքի գերակայությունը, ոստիկանության ծառայությունը՝ պետականության շարունակականությունը»,-եզրափակել է ՆԳ նախարարը։

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում