Հայաստան

Կենսաչափական նոր համակարգի ներդրման ուղղությամբ թռիչքաձև զարգացման լուծումներ ենք նախատեսում. ՆԳ նախարար

1 րոպեի ընթերցում

Կենսաչափական նոր համակարգի ներդրման ուղղությամբ թռիչքաձև զարգացման լուծումներ ենք նախատեսում. ՆԳ նախարար

Հայաստանում կենսաչափական անձնագրերի համակարգի ներդրման աշխատանքները եռուն փուլում են։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ազգային ժողովում այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։

«Մենք այստեղ թռիչքաձև զարգացման լուծումներ ենք նախատեսում, որովհետև վաղուց ի վեր անձնագրային ամբողջ համակարգը բավականին հնամաշ է, անձնական տվյալների պաշտպանության մակարդակը ևս բավականին ցածր է, և այս լուծումները պետք է թույլ տան արդեն 2026 թվականի աշնանը երաշխավորել լիովին նոր կենսաչափական համակարգ Հայաստանի Հանրապետությունում»,- մանրամասնել է նախարարը։

Նա տեղեկացրել է, որ ավարտական փուլում է անձնագրի ընդհանուր դիզայնին և անվտանգության բաղադրիչներին վերաբերող աշխատանքը։ «Հույս ունեմ, որ առաջիկա օրերին հնարավորություն կունենանք մեր հանրությանը ներկայացնել անձնագրի նկարագիրը»,- ասել է նախարարը։  

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում