Մերձավոր Արևելք

Լիբանանը նշել է Իսրայելի հետ ուղիղ բանակցությունների պայմանը

2 րոպեի ընթերցում

Լիբանանը նշել է Իսրայելի հետ ուղիղ բանակցությունների պայմանը

Լիբանանը ձգտում է դադարեցնել լարվածության սրումը և այդ նպատակով ուղիղ բանակցություններ է վարում Իսրայելի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը Մեծ Բրիտանիայի Մերձավոր Արևելքի հարցերով պետական ​​նախարար Համիշ Ֆալկոների հետ հանդիպման ժամանակ։

«Հրադադարը կլինի երկու երկրների միջև ուղիղ բանակցությունների բնական մեկնարկային կետ, որը համապատասխանում է Լիբանանի կողմից առաջ քաշված խաղաղության նախաձեռնությանը», - ասել է Աունը, որի խոսքերը մեջբերել է նախագահական գրասենյակը։

Նա ընդգծել է, որ «լիբանանյան իշխանությունները բանակցությունները կվարեն ինքնուրույն, քանի որ սա ինքնիշխան հարց է, որին ոչ ոք չի կարող մասնակցել»։

Լիբանանը մարտի 2-ից ներքաշվել է Մերձավոր Արևելքի պատերազմի մեջ այն բանից հետո, երբ հաջակցություն Իրանի՝ «Հեզբոլլահ» շարժումը հրթիռներ արձակեց Իսրայելի վրա։ Ի պատասխան՝ Իսրայելը ցամաքային և օդային ինտենսիվ հարձակումներ է իրականացնում Լիբանանում։ Երկրում ավելի քան 2100 մարդ է զոհվել իսրայելական հարվածներից։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ապրիլի 14-ին հյուրընկալել է Իսրայելի և Լիբանանի միջև տասնամյակների ընթացքում առաջին ուղիղ բանակցությունները՝ դեսպանների մակարդակով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ երկու երկրների միջև ապրիլի 16-ին բանակցություններ տեղի կունենան՝ ղեկավարների մակարդակով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում