Թուրքիա

Թուրքիայում դպրոցների վրա զինված հարձակումների գործով ձերբակալվել է 83 մարդ

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում դպրոցների վրա զինված հարձակումների գործով ձերբակալվել է 83 մարդ

Թուրքիայի իրավապահները Շանլիուրֆա և Քահրամանմարաշ նահանգներում դպրոցների վրա երկու զինված հարձակումներից հետո ձերբակալել են 83 մարդու։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է TRT Haber-ը:

Նշվում է, որ հարձակումներից հետո ձեռնարկված միջոցառումների շրջանակներում սահմանափակվել է 940 սոցիալական ցանցերի հաշիվների մուտքը, իսկ Telegram-ի 93 խումբ փակվել է։

Ապրիլի 14-ին Շանլըուրֆա նահանգի Սիվերեք շրջանում դպրոցի վրա զինված հարձակում էր տեղի ունեցել, որի հետևանքով մեկ մարդ զոհվել էր, իսկ 16-ը՝ վիրավորվել։

Հաջորդ օրը նմանատիպ հարձակում էր տեղի ունեցել Քահրամանմարաշի դպրոցներից մեկի վրա, որի հետևանքով զոհվել է ինը մարդ, վիրավորվել 13-ը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում