Սևան համայնքի ավագանու 9-րդ նստաշրջանի 3-րդ նիստի ընթացքում քննարկվել են համայնքային մի շարք հարցեր

2 րոպեի ընթերցում

Կայացել է Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ավագանու 9-րդ նստաշրջանի 3-րդ նիստը, որը վարել է համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից,  օրակարգային հարցերը ավագանու անդամների կողմից հաստատելուց հետո համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետի ժ/պ Մարիանա Ռաֆայելյանը տեղեկատվություն է ներկայացրել համայնքի 2026 թվականի բյուջեի առաջին եռամսյակի կատարողականի վերաբերյալ:

Ըստ զեկուցողի՝ տեղական բյուջեի կատարողականը 2026 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով կազմել է 109,6 տոկոս, առկա է 58 միլիոն 160 հազար դրամի չափով  եկամուտների գերակատարում։

Ավագանին հաստատել է Սևան համայնքի 2027-2029 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը՝ ընդունելով  համապատասխան որոշում:

Համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանն անդրադարձել է համայնքում աղբահանության դիմաց գանձվող վարձավճարներին: Համայնքի ղեկավարը միաժամանակ նշել է, որ, պայմանավորված բնակիչների սոցիալ-տնտեսական խնդիրներով, աղբահանության վարձավճարների բարձրացում ընթացիկ տարում ևս չի կատարվել, սակայն բնակիչներն էլ պետք է ցուցաբերեն պատասխանատու վերաբերմունք և ժամանակին վճարեն աղբահանության դիմաց գանձվող վճարները:

Համայնքի ավագանու քննարկմանը ներկայացված մյուս հարցերը զեկուցել են աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Մեսրոպ Մկրտչյանը և աշխատակազմի քարտուղար Արմենուհի Ղուկասյանը:

Քննարկմանը ներկայացված մի շարք դիմումներ ստացել են սպառիչ պատասխաններ՝ համապատասխան որոշումների ընդունմամբ, որոշ դիմումներ էլ խմբակցություններում լրացուցիչ քննարկումներից հետո կներկայացվեն ավագանու հաջորդ նիստին:

Հերթական նիստն ամփոփելիս Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանն անդրադարձել է համայնքում մեկնարկող սուբվենցիոն և ընթացիկ ծրագրերին:

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը