Հայ կինոյի օրը կանցկացվի «Անահիտ» մրցանակաբաշխությունը

6 րոպեի ընթերցում

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Հայկական ազգային կինոակադեմիան անցկացնում է «Անահիտ» մրցանակաբաշխությունը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը կկայանա ապրիլի 16-ին՝ Հայ կինոյի օրը, «Դվին մյուզիքլ հոլ»-ում: Միջոցառումն իրականցում է  «Լուսաբաց» մշակութային ՀԿ-ն:

Ազգային կինոակադեմիայի նախաձեռնած «Անահիտ» մրցանակաբաշխությունը հայ կինոարվեստի առաջընթացին և հանրահռչակմանն ուղղված հիմնական միջոցառումներից է։ Մրցանակաբաշխության նպատակն է նպաստել հայրենական կինոարտադրության զարգացմանը և հայկական կինոյում նոր անունների բացահայտմանն ու  առաջմղմանը, ինչպես նաև խթանել պրոֆեսիոնալ հետաքրքրությունը կինոյի ոլորտի մասնագիտությունների նկատմամբ։

Մրցանակաբաշխությունն անցկացվում է 2 տարին մեկ անգամ։

Այս տարի ընտրությունը կատարվել է 2024-2025 թվականներին արտադրված ֆիլմերից, որի արդյուքնում «Անահիտ» մրցանակը կհանձնվի 12 անվանակարգում։

Քվեարկությամբ համառոտ ցուցակում (short-list) ընդգրկված ֆիլմերն են․

1 Լավագույն կարճամետրաժ ֆիլմ

● «Մատանի» - ռեժիսոր՝ Ալեքսանդր Աթանեսյան, պրոդյուսեր՝ Մանվել Սարիբեկյան

● «Մենակ երկուսով» - ռեժիսոր՝ Արթուր Սահակյան, պրոդյուսեր՝ Արամայիս Հայրապետյան

● «Յանա» - ռեժիսոր՝ Մարտին Մաթևոսյան, պրոդյուսերներ՝ Անի Որսկանյան, Մարտին Մաթևոսյան

2. Լավագույն վավերագրական ֆիլմ

«Բնակիչները» - ռեժիսոր՝  Մերի Աղախանյան, պրոդյուսերներ՝ Մերի Աղախանյան, Ան-Կատրին Վիթ, Լինդա Մաթերն, Սերջիո Ջիզզարդի

«Իմ հայկական Ուրվականները» - ռեժիսոր՝ Թամարա Ստեփանյան, պրոդյուսերներ՝ Թամարա Ստեփանյան, Սելին Լուազո, Ալիս Բալդո

«Վերապրել Շեքսպիրին» - ռեժիսորներ՝ Իննա Սահակյան, Ռուբեն Ղազարյան, պրոդյուսերներ` Վարդան Հովհաննիսյան, Մարիամ Դավթյան, Իննա Սահակյան

3․ Լավագույն  մոնտաժ

Օլիվյե Ֆերարի - «Արտոյի երկիրը»

Յաննիկ Լերոյ, Մերի Աղախանյան - «Բնակիչները» 

Արթուր Սահակյան - «Վերապրել Շեքսպիրին»

4․  Լավագույն հնչյունային ձևավորում

Ժան Մարկ Շիկ - «Արտոյի երկիրը»

Արման Ավետիսյան, Տիգրան Կուզիկյան, Հարութ Քոթանջյան - «Բախտի տերը»

Տիգրան Կուզիկյան - «Մեդալի հակառակ կողմը»

5.  Լավագույն նկարչական ձևավորում

Արթուր Սարյան - «Արտոյի երկիրը»   

Արմեն Ղազարյան - «Մեդալի հակառակ կողմը» 

Արմեն Ղազարյան - «Վազգեն. Վերջին Սպարապետը»   

6.  Լավագույն երաժշտություն

Մարկ Ռիբո - «Արտոյի երկիրը»

Անդրանիկ Բերբերյան - «Մեդալի հակառակ կողմը»

Արմեն Մարտիրոսյան - «Վազգեն. Վերջին Սպարապետը» 

7.  Լավագույն օպերատորական աշխատանք

Կլեր Մաթոն - «Արտոյի երկիրը»

Ալբերտ Սարգսյան, Մերի Աղախանյան - «Բնակիչները»

Սուրեն Թադևոսյան - «Մեդալի հակառակ կողմը»   

8. Լավագույն  սցենար

Թամարա Ստեփանյան, Ժան-Կրիստոֆ Ֆերարի, Ժան Բրեշանդ, Ռոմի Կոկիա դի Ֆերո, Ջիհանե Չուաիբ - «Արտոյի երկիրը»                 

Աննա Մաքսիմ - «Մեդալի հակառակ կողմը» 

9.  Կնոջ լավագույն դերակատարում

Կամիլ Կոտեն - «Արտոյի երկիրը»                                    

Աննա Մաքսիմ - «Մեդալի հակառակ կողմը»                    

Մարջան Ավետիսյան - «Վազգեն. Վերջին Սպարապետը» 

10.  Տղամարդու լավագույն դերակատարում

Շանթ Հովհաննիսյան - «Արտոյի երկիրը»                        

Արտաշես Ալեքսանյան - «Մեդալի հակառակ կողմը»                  

Խորեն Լևոնյան - «Վազգեն. Վերջին Սպարապետը»        

11․  Լավագույն ռեժիսորական աշխատանք

Թամարա Ստեփանյան - «Արտոյի երկիրը»            

Արշո Հարությունյան - «Թանկարժեք տղաները»     

Աննա Մաքսիմ - «Մեդալի հակառակ կողմը» 

12․ Լավագույն խաղարկային ֆիլմ

«Արտոյի երկիրը»

«Մեդալի հակառակ կողմը»

«Վազգեն. Վերջին Սպարապետը»

Սահմանված է նաև հատուկ մրցանակ, որը շնորհվում է ազգային կինոարտադրության զարգացման գործում նշանակալի ավանդի համար։

Հայերեն Türkçe

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում