Դավիթ Խաչատրյանն ընտրվեց Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի անդամ

1 րոպեի ընթերցում

Ազգային ժողովը փակ և գաղտնի քվեարկությամբ Դավիթ Խաչատրյանին ընտրեց Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի անդամ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նրա թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:

Ազգային ժողովի 105 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 61-ը: Դավիթ Խաչատրյանի թեկնածությանը «կողմ» է քվեարկել 61 պատգամավոր:  

Հայերեն Español Русский